տպագրվել է Հսկ, 1907, № 2, 3 և ապա՝ 1908 և 1909 թթ. առանձին գրքերով)։
Ինչ վերաբերում է «Խորտակվածը» պոեմին, այդ վերնագիրը Թումանյանի մոտ այլ տեղ չի հանդիպում։ Ջալալ Տեր-Գրիգորյանից և Ղ. Աղայանից ստացված նամակներով պարզվել է, որ դա (կամ «Խորտակված կյանք») «Պոետն ու Մուսան» պոեմի նախնական վերնագիրն է (Ա. Ինճիկյան, 488—490)։ Եթե այդպես է, ուրեմն 1896-ին պոեմի նախնական տարբերակը արդեն պատրաստ էր։
3 Նկատի ունի Լեոի գրախոսականը՝ տպագրված «Լոռեցի Սաքո» պոեմի աոանձին հրատարակության մասին (ՄՇ, 1896, № 57)։
99. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ
Թիֆլիս-Աստրախան
(էջ 177)
Ինքնագիրը (10 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 387։
Տպագրվել է ԵԺ V, 122-124։
1 Այդ նկարը պահպանվում է ԹԹ, լուսանկարների բաժին № 309։
2 Տե՛ս № 82 նամակի № 4 ծանոթագրությունը։
3 Նկատի ունի Էմանվել Նազարյանի «Անշարժ հոգևորականություն» վերնագրով հոդվածը, որը խիստ քննադատում էր հատկապես Թիֆլիսի հոգևորականությանը (ՆԴ, 1896, № 196. նույն թերթի X 198-ում ժամանակավոր խմբագիր Մ. Բերբերյանը հաստատում է այդ հոդվածի տեսակետները)։
4 Էմ. քահանա Նազարյանի հոդվածը «Մի բացատրություն» վերնագրով նպատակ ուներ ապացուցելու, որ «Անշարժ հոգևորականություն» հոդվածի քննադատությունը վերաբերում է ոչ թե բարձրաստիճան կրոնավորներին, այլ միայն քահանաներին (ՆԴ, 1896, № 201)։
5 Աստրախանի հայոց հոգևոր թեմի այդ ժամանակի առաջնորդ Ար. եպիսկոպոս Սեդրակյանը Աշխաբադի հայերի համար իր ցանկությամբ քահանա էր նշանակել՝ առանց հաշվի առնելու տեղացիների կարծիքը, պատճառ դառնալով վերջիններիս դժգոհության (ՄՇ, 1896, № 125, 135, 136)։
6 1896 թ. հոկտ. 2-ից Սպանդար Սպանդարյանի հիվանդության պատճառով «Նոր դարը» ժամանակավորապես խմբագրել է Մինաս Բերբերյանը։ Առաջին իսկ համարում նոր խմբագիրը իր «Մամուլի դերը մեր մեջ» հոդվածում քննադատել է հարյուրամյա կյանք ունեցող հայկական մամուլի հետամնացությունը։ Հաջորդաբար հրապարակած իր առաջադիմական հոդվածներով Բերբերյանը կոչ էր անում խաղաղության և եղբայրության