Պահպանվում է Բելինսկուց կատարված այդ թարգմանության պատառիկը, որը ժամանակին համարվել է գրողի «Կյանք և գրականություն» ուսումնասիրության մի հատվածը (ԵԺ VI, 105 — 106, Էդ. Ջրբաշյան, Թումանյանի պոեմները, 1986, Ե., 147)։
Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության վարչությանն ուղարկած բանաստեղծի՝ 1897 թ. ապրիլի 10–ի պաշտոնական գրությունը սույն հատորում չի զետեղված, քանի որ այն տպագրված է վերոհիշյալ «Իմ հաշիվը հրատարակչական ընկերության հետ» հոդվածում (ՏԶ, 1897, № 16, էջ 270-271 և ապա՝ ՈւՀ 2, 313—314)։ Այս գրությունը տպագրվել է նաև «Բանբեր Հայաստանի արխիվների», 1960, № 1, որպես անտիպ փաստաթուղթ, առանց նշելու աոաջին տպագրությունը «Տարազում»։
105. ԱՐԱՄ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ
Թիֆլիս-Բաքու
(էջ 189)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 397։
Տպագրվել է ԵԺ V, 131—132։
1. Թումանյանի՝ Սեդրակ Բալայանին և Արամ Նազարեթյանին ուղղած այդ նամակն անհայտ է. Այն պետք է գրված լինի մոտ մայիսի սկզբներին։
2. Թումանյանի՝ Կ. Գալֆայանից ստացած այդ նամակն անհայտ է։
3. Բաքվի մարդասիրական ընկերության խորհրդի ատենադպիր Ա. Գալստյանի կազմած արձանագրության՝ «Գրագետներին օգնելու խընդրին» վերաբերող հոդվածը (տե՛ս ՄՃ, 1897, № 2-3, էջ 404, նաև՝ № 103 նամակի № 1 ծանոթագրությունը)։
4 Պահպանվել է Թումանյանի զրույցն այն մասին, թե ինչպես 1897 թ. հուլիսին, երբ իր և Աղայանի ընտանիքները բացակա էին Թիֆլիսից ու իրենք ժամանակն անց էին կացնում խնջույքներով. Աղայանը սովորություն ուներ,-պատմել է բանաստեղծը,–հենց որ փողը վերջանում էր, երգում էր. «Երբ որ բացվեն դռներն հուսո…»։ Այդպիսի մի օր հանկարծ դռան զանգը հնչում է. երկուսն էլ վախենում են, թե երևի զանգը տվողը երկուսից որևէ մեկի պարտատերն է: Մեծ է լինում նրանց ուրախությունը, երբ տեսնում են փոստատարին, որը բերել էր Բաքվի մարդասիրական ընկերության ուղարկած գումարը՝ 300-ական ռուբլին (ԹԹ Ն. Թումանյանի նյութեր, թղթպ. № 127)։ Ճիշտ գումարը չի նշվել. 300 ստացել է Աղայանը, Թումանյանը՝ 240 (նույնը հիշել է Օլգա Թումանյանը մի քիչ այլ ձևով. ԹԺՀ, 339)։