Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

104. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ

ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

(էջ 187)

Ապրիլի 7

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ՊԿՊԱ ֆ 30, ց 1, գ 17, թ 175-176։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Հրատարակչական ընկերության (տե՛ս նամակ № 26, ծանոթագրություն № 3) այդ ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1897թ. մարտի 22-ին, որտեղ դարձյալ ընկերության նախագահ է ընտրվել Ալ. Քալանթարը։

2 Շիրվանզագեն հանձն էր առել թարգմանելու Վ. Կորոլենկոյի «Дети подземеля» («Գետնափորի երեխաները») և «Человек за бортом» ստեղծագործությունները։ Առաջինը հրատարակվել է, երկրորդը՝ ոչ։ Ընկերության տնօրենները Շիրվանզադեի վրա պարտք են համարել, անկախ նրանից, լույս չտեսած գրքի համար ստացած հոնորարը։ Այդ կապակցությամբ է Թումանյանը հրապարակել մարտի 25-ի իր «Նամակ խմագրությանը», որով բողոքել է հրատարակչական ընկերության մարտի 22-ի ժողովի և «մշակականների»՝ Շիրվանզադեի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի դեմ (ՏԶ, 1897, № 12, ՍՀ6, 84)։ Այդ նույն առիթով է նա գրել նաև իր «Ընդդիմախոսություն» հոդվածը (ՏԶ, Ճ897, № 12, ՍՀ6, 84—88) և «Նամակ խմբագրին» թղթակցությունը «ուղղված Տիգրան Նազարյանին (ՏԶ, 1897, № 16, ՍՀ6, 92-93))։

3 Շիրվանզադեի կատարած այդ թարգմանությունների և վարձատրության հետ կապված այլ մանրամասնություններ տե՛ս ՄՇ, 1897, № 37, «Տեղեկագիր Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության 1898 թ. գործունեության», 1899, էջ 42-44 (այստեղ տպագրված է 1897 թ. մարտի 22-ի ժողովի արձանագրությունը և Շիրվանզադեին վերաբերող դեպքի նկարագրությունը)։ Շիրվանզադեի պաշտպանությամբ հանդես են եկել նաև Ղ. Աղայանը (ՄՇ, 1897, № 40, 42) և Ավ. Արասխանյանը՝ Լուսինի ստորագրությամբ (ՄՃ, 1897, № 4, էջ 516)։ Բայց հանգամանքների բերումով շուտով Թումանյանը դիմեց ինքնապաշտպանության. «Մշակի» ապրիլի 10-ին (№ 42) լույս տեսած թղթակցությունը հրապարակավ հայտնում էր, որ ընկերությանը պարտք է նաև Թումանյանը։ Տպագրելով իր «Իմ հաշիվը հրատարակչական ընկերության հետ» հոդվածը, բանաստեղծն ապացուցում է իր արդարությունը և ընկերությանը ներկայացրած պաշտոնական բացատրականով հրաժարվում թարգմանել Բելինսկու «Cтихотворения M. Лерионтова» հոդվածը (1841), որը թարգմանելու պատվերը ստացել էր ընկերության՝ 1896 թ. դեկտեմբերի 24-ի № 400 պաշտոնական գրությամբ (ՊԿՊԱ, ֆ 30, ց 1, գ 17, թ 199)։