Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նամակն անթվակիր է. ժամանակը որոշվում է բովանդակությամբ, «Պաչոտնու տրտունջ» ոտանավորի գրության և հետևանքների հիշատակության փա ստով։ Գրված է Վարդազարյանին ուղղված նախորդ նամակից հետո, թերևս, օգոստոսի 17-18-ին (վերջինիս նամակում հիշատակված է ոտանավոր գրելու մասին, սույն նամակում նաև հետևանքների)։

Տպագրվել է ԵԺ V, 142-143։

1 Զարգարյանի այդ նամակն անհայտ է։

2 Հավանաբար, խոսքը վերաբերում է ճանապարհորդելուն, որի մասին Թումանյանը գրել էր նաև Ղլտճյանին ուղղած 1896 թ. նոյեմբերի 6-ի նամակում։ Անշուշտ, չի բացառվում նաև բանաստեղծի՝ կրթությունը շարունակելու չիրականացված ցանկությունը։

3 Նկատի ունի, հատկապես, «Պողոս-Պետրոս», «Անիծած հարսը» լեգենդները։ Դժվար է ասել, թե ուրիշ ինչ է գրել բանաստեղծը, նախորդ նամակում նույնպես գրում է՝ «…մի քանի ոտանավոր եմ գրել»։

4 Նկատի ունի «Պաչոտնու տրտունջը» ոտանավորը։

5 Հովբ Երանելի-Ըստ Աստվածաշնչի ավանդության, նահապետ, որը հայտնի էր իր բարեպաշտությամբ, հարստությամբ, պատվով և ընտանեկան երջանկությամբ։ Հավատքի չափը փորձելու համար աստված նրան գրել է սիրելիներից, հարստությունից, առողջությունից ու թողել հետին թշվառության մեջ, բայց նահապետը լռությամբ տարել է ամեն անհաջողություն՝ պատմության մեջ մնալով որպես համբերատարության խորհրդանիշ։

113. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

(էջ 203)

Օգոստոսի երրորդ տասնօրյակ

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 6 (բ)։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է այս, նախորդ և հաջորդ նամակների բովանդակությամբ (նախորդ նամակից երևում է, որ նա Վարդազարյանից նամակ չի ստացել. այս նամակի առաջին տողից որոշակի է, որ նամակը ստացել է և իրեն առաջարկվել են միջոցներ տնտեսապես համեմատաբար ապահովվելու համար)։

Տպագրվել է ԵԺ V, 143։

1 Վարդազարյանից ստացած նամակը չի պահպանվում։ Թե ինչ միջոցներ են առաջարկվել, կարելի է միայն հավանական ենթադրություններ անել, հենվելով Ար. Զարգարյանի՝ 1898 թ. սեպտ. 21-ի նամակի վրա, ըստ որի Թումանյանին առաջարկվում էր ընտանիքը թողնել Շուլավերում, վերադառնալ Թիֆլիս դրամական հարցերը կարգավորելու համար: Խորհուրդ էր