Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տրվում նաև մի որոշ ժամանակ ապրել գյուղում, եթե հնարավոր լինի բարեկամների (Ա. Զարգարյան, Փ. Վարդազարյան, Մ. Թումանյան) և Բաքվից ստացված նպաստների օգնությամբ ունենալ 1000 ռուբլու եկամուտ (մանրամասնությունները՝ ԳԱԹ, Թֆ, № 623)։

Բարեկամների ամենաշոշափելի օգնությունը իրականացավ 1901-1903 թթ., երբ, ընտանիքի կարիքները հոգալուց հետո, բանաստեղծը մեկնեց Ուրավել, Աբասթուման՝ առողջանալու, կազդուրվելու և ստեղծագործելոլ նպատակով։

2 Բանաստեղծը Շուլավերից Թիֆլիս վերադարձել է հոկտեմբերի մոտ 14-15-ին (հոկտ. 16-ին Թիֆլիսից է գրված Բաքվի մարդասիրական ընկերության խորհրդին ուղղված գրությունը)։

3 Խոսքը վերաբերում է «Հազարան բլբուլին» (այդ հեքիաթի պատմությունը տե՛ս նաև՝ Ն. Թումանյան, 288. այստեղ հեքիաթասացի անունը Չոբանանց Վարդան է)։

114. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

(էջ 205)

Սեպտեմբերի 28, 29

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԱԶֆ, № 3։ Անթվակիր է, ժամանակը որոշվում է ըստ Զարգարյանի՝ 1898 թ. սեպտ. 21-ի նամակի։ Վերջինիս ուղղված № 112 նամակում բանաստեղծը գրում է. «Սպասում եմ նամակիդ, ինձ համար շատ հետաքրքրական է քո ու Ֆիլիպի (և այն շրջանի, որ գրում ես) կարծիքը, թե ինչպես կարգադրեի իմ կյանքը…»։ Սույն նամակը Թումանյանի՝ Զարգարյանից ստացած սեպտեմբերի 21-ի նամակի պատասխանն է։

Նախորդ հրատարակության մեջ նամակի դրության ժամանակը որոշել են 1899, օգոստոս՝ հենվելով «Թիֆլիսում քահանաներին նյութապես ապահովելու ընկերություն հիմնելու» փաստի վրա (ԵԺ V, 151)։ Այնինչ, «Թիֆլիսի հայ քահանայից միաբանություն» անունով մի ընկերություն՝ ստեղծվել է 1898 թ. գարնանը, ընկերության նպատակն էր «բարձրացնել քահանաների բարոյական վիճակը» (ՄՃ, 1898, № 4, էջ 581)։

Տպագրվել է ԵԺ V, 151—152,

1 Մի ժողովուրդ ~ պետք է ապահով լինեն… խոսքերի համար առիթ է հանդիսացել այն վիճաբանությունը, որը սկսվեց «Մշակում» 1898 թ. մարտի 6-ից և շարունակվեց մինչև օգոստոսի վերջը. պատճառը Խաչ. Մալումյանի ժխտողական վերաբերմունքն էր հոգևորականության նկատմամբ վեճին մասնակցող թղթակիցները (աշխարհիկ և հոգևորական) պահանջում էին