նյութապես ապահովել քահանաներին և նպաստել նրանց կրթության գործին:
Թերևս նամակի այդ և, հատկապես, «նույնիսկ նրա ինտելիգենտ մասը» խոսքերը գրված են օգոստոսի 26-28-ին տպագրվող Սիրեկան Տիգրանյանի «Հոգևորականությունը և նրա նշանակությունը» հոդվածի տպավորության տակ (ՄՇ, 1898, № 152-154)։ Հոդվածի հեղինակը Պետերբուրգի համալսարանի իրավագիտության բաժինն ավարտած անձնավորություն էր. չնայած դրան, մեծ նշանակություն էր տալիս հոգևորականության դերին, մտահոգվում նրանց նյութական ապահովությամբ։ Վերջին փաստը կարող է օգնել ավելի ճիշտ որոշելու սույն նամակի գրության օրը՝ օգոստոսի 28-29։
2 Տե՛ս № 102 նամակի №1 ծանոթագրությունը։
115. ԲԱՔՎԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
Թիֆլիս-Բաքու
(էջ 207)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 27, ց 1, գ 68, թ 390։ Տպագրվում է առաջին անգամ։
1 Տե՛ս № 77 նամակի №3, № 102 նամակի № 1, № 103-ի № 1 ծանոթագրությունները։
116. ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Թիֆլիս-Բաքու
(էջ 207)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում Է ՊԿՊԱ, ֆ 27, ց 1, գ 68, թ 391։
Տպագրվում է առաջին անգամ։ 1 Տե՛ս նախորդ նամակը։
117. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ
Թիֆլիս-Նոր Նախիջևան
(էջ 208)
Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում Է ԳԱԹ, ՂԱֆ, № 333ա։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է բացիկի կնիքով, որի օրը՝ 27, հստակ չէ.