Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակ ու քննչության ենթակա չեմ և չեմ եղել և որ օրենքի ուժով ենթակա չեմ ունեցվածքից զրկվելու։

Տպագրվում է առաջին անդամ։

1 Հենվելով «օրենքի ուժով ենթակա չեմ ունեցվածքից զրկվելու» խոսքերի վրա, կարելի է եզրակացնել, որ ալս խնդրագիրը գրված է դսեղցիներից Թումանյանների հողային սեփականություն ը ապօրինաբար բռնագրավելու կապակցությամբ։ Թումանյանների «հողերի գործը» հին պատմություն ունի, պահպանվել է Մեհրաբ Թումանյանի (բանաստեղծի հորեղբոր)՝ 1884 թ. մարտի 28-ի խնդրագիրը նույն «գործով»։ 1913 թ. վերստին քննության առարկա է դարձել «գործը», որը իր վերջնական լուծումը ստացել է Թումանյանի՝ հուլիսին Դսեղ մեկնելուց հետո, իհարկե, հօգուտ Թումանյանների։ Ինչպես պարզվում է Աշխենին դրած 1913 թ. հուլիսի 29-ի նամակից, եղել է բարձրագույն հրաման, ըստ որի այդ «հողերը միշտ պետք է մնային և պետք է մնան մեր ձեռքին»-գրել է Թումանյանը (տե՛ս ՍՀ10)։

Հողերի գործին նա անդրադարձել է նաև ինքնակենսագրական գրառումներում (ՈւՀ 2, 420)։

121. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Դսեղ–Բորժոմ (՞)

(էջ 211)

Հուլիսի 24

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 275։ Ինչպես այս, այնպես էլ հաջորդ նամակի ուր ուղարկված լինելը անհայտ է, աոաջին հրատարակության ժամանակ որոշված Կոջորը տարակուսելի է, որովհետև, ինչպես պարզվում է Մ. Թումանյանի՝ 1899 թ. հուլիսի 30-ի նամակից, նա իր հանգստավայրից (՞) միայն 3 օրով է գնացել Կոջոր՝ մորը այցելության, հանդիպել է նաև Փ. Վարդազարյանին և Ա. Զարգարյանին (ԳԱԹ, Թֆ, № 658)։ Ավելի հավանական է Բորժոմ ուղարկված լինելը, որտեղ Մ. Թումանյանը հանգստանում էր նաև հաջորդ տարին։

Տպագրվել է ԵԺ V, 149-150։

1 Նույն օրը՝ հուլիսի 24-ին՝ Փիլ. Վարդազարյանին և Ա. (Ռ.) Զարգարյանին գրած բացիկներն անհայտ են։

2 Խոսքը վերաբերում է 1899 թ. Դսեղում գրի առած «Վա՜յ վաթան» և «Թռլոնն ու մուկը» լեգենդներին։ Այդ մասին տեղեկություններ տալիս են բանաստեղծի գրառումները (Ա. Ինճիկյան, 495)։ «Թռլոնն ու մուկը» անավարտ լինելով, հեղինակի կենդանության օրոք չի տպագրվել (ՍՀ 2, 192, 571)։