3 Աղայանի՝ Թումանյանին ուղղած 1898 թ. հոկտեմբերի 20-ի նամակից պարզվում է, որ վերջինս նպատակ է ունեցել նյութական ապահովություն ունենալու դեպքում ճանապարհորդել Ղարաբաղում։ Այդ մասին բանաստեղծը գրել է, հավանաբար, 1898 թ. ամռանը Աղայանին ուղղած անհայտ նամակում (ԱԵԺ, 558)։ Այստեղ «…մի քանի տեղեր կան, շրջեմ, հարց ու փորձ անեմ» գրելով, անպայման նկատի ունի Ղարաբաղը։
4 Նկատի ունի Ս. Շահազիզի՝ 1899 թ. հուլիսի 9-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 935):
5 Տե՛ս № 110 նամակի № 2 ծանոթագրությունը։
6 Խոսքը վերաբերում է Աղայանի՝ 1899 թ. հուլիսի 5-ի բացիկին (ԳԱԹ, Թֆ, № 475):
122. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Դսեղ–Բորժոմ (՞)
(էջ 213)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 276:
Տպագրվել է ԵԺ V, 149։
1 Նկատի ունի Մ. Թումանյանի՝ 1899 թ. հուլիսի 30-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 658)։
2 Տե՛ս նախորդ նամակի № 2 ծանոթագրությունը։
3 Նկատի ունի Մկրտիչ Բարխուդարյանի՝ 1899 թ. հուլիսի 26-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 573):
123. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 216)
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԱԶֆ, № 2։
Տպագրվել է ԵԺ V, 163:
1 Հիշատակված պ. Հակոբը (Անագչյան) Վարդազարյանի և Զարգարյանի առևտրական գրասենյակի հաշվապահն էր:
2 Մեր երեկոն գրելով նկատի ունի հերթական «Հինգշաբթին»։