2 Աոաջին հրատարակության մեջ՝ կղրկես, ակնհայտ վրիպում է. ուզում է ասել՝ քանի որ մինչև օգոստոս փող ունեմ՝ չղրկես։
130. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՑԱՆԻՆ
Թիֆլիս-Կիսլավողսկ
(էջ 223)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 8 (բ)։ Անթվակիր է. առաջին հրատարակիչները թվագրել են 1900՝ վաճառական Մելքիկովի մահվան փաստով, որ ճշտել հնարավոր չեղավ, ուստի թվագրության ճշգրտությունը մնում է անորոշ։
Տպագրվել է ԵԺ V, 168։
1 Պարզ չէ, թե ում է վերաբերում խոսքը։
2 Նկատի ունի 1899 թ. հուլիսի 24-ի նամակի (№ 121) խնդրանքը Մ. Թումանյանին. «…ինձ համար մի քիչ բան գրեիք Ձեր այն հիշողություններից…»։
131. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Դսեղ—Բորժոմ
(էջ 224)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 277։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է 1900 թ. հուլիսի 13-ին Խրիմյան Հայրիկի՝ Լոռում կատարած ճամփորդության փաստով։
Տպագրվել է ԵԺ V, 169-170։
1 Լուսանկարը պահպանվում է Թումանյանի թանգարանում, կաթողիկոսը նկարված է բանաստեղծի եղբոր՝ Ռոստոմի ձիու վրա նստած (ԹԹ, նկարների բաժին № 385 (65)։
2 Առաջին հրատարակության մեջ՝ դիվանապետ. ակնհայտ վրիպում է։ Հիշատակված նամակն անհայտ է։
3 Թումանյանի այդ պատասխանն անհայտ է։