Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3 Երկտողը վերցված է մեզ անհայտ մի բանաստեղծությունից։

4 «Ափսո՜ս…» ոտանավորը տպագրվել է միայն հետմահու՝ 1900, սեպտեմբեր թվագրությամբ (ՍՀl, 180)։ Ինչպես նամակը, ոտանավորն էլ գրված է հոկտեմբերի վերջերին։

5 Ուղարկել է Պետերբուրգ, որտեղ այդ ժամանակ ապրում էին երկու Հայատյաց ռուս գործիչներ՝ հրապարակախոս, գրականագետ, լրագրող, հրատարակիչ Սուվորինը և «Кавказ» օրաթերթի նախկին խմբագիր Վելիչկոն։

6 Նախորդ Հրատարակության մեջ տպագրվել է՝ «ընկերության կազմում». ակնհայտ սխալ վերծանում է «ընկերություն» բառը ինքնագրում հապավված լինելու պատճառով։ Թիֆլիսի հրատարակչական ընկերության կազմում Արասխանյանի մասնակցության մասին հայտնելու կարիքը այդ օրերին չկար, մանավանդ որ, ընկերությունը փակելու հրամանը արդեն գիտեր բանաստեղծը (տե՛ս № 134 նամակի № 3 ծանոթագրությունը)։ Այստեղ խոսքը վերաբերում է հրատարակչական ընկերություն հիմնելու Արասխանյանի նախաձեռնությանը։ Պահպանվում է մի պայմանագիրկնքված 1900 թ. հոկտեմբերի 23-ին Ավ. Արասխանյանի և նախկին «Մուրճի» թղթակից Արշակ Ղազարյանի միջև, ըստ որի նրանք համաձայնության են եկել «Մամուլ» անունով հրատարակչական ընկերություն հիմնելու մասին։ (ԳԱԹ, Արասխանյանի և ՄՃֆ V բ, № 42)։

7 Հանճարները միշտ որևէ տեղ հանդիպում են իրար խոսքերով Թումանյանը կատակով ակնարկում է և՛ Արասխանյանի, և՛ Վարդազարյանի հրատարակչական ընկերություն հիմնելու նույն մտադրությունը։ Այդ մասին որոշակի տեղեկություն է տալիս Աղայանի՝ 1900 թ. դեկտեմբերի 7-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 478)։ ԻնչպեսնԱրասխանյանի, այնպես էլ Վարդազարյանի մտադրությունների իրականացման մասին որևէ տվյալ չկա։

138. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 244)

Նոյեմբերի 27-29

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (26)։ Անթվակիր է. առաջին հրատարակիչները նամակի գրության տարեթիվը որոշել են 1902. ճշտվում է 1900 թ. նոյեմբերի 27-29, հենվելով Թումանյանի «Մոսկվայից նամակ եմ ստացել…» խոսքերի և Մոսկվայից Փափազյանի գրած 1900 թ. նոյեմբերի 21-ի նամակի վրա։ Ստանալով «Պոետն ու Մուսան» պոեմի ձեռագիրը նախապատրաստվող «Վտակ» հանդեսի համար, Փափազյանը գրել է. «Գալով պոեմայիդ՝ կարդացինք և վճռեցինք անփոփոխ, առանց մի բառ իսկ փոխելու՝ տպագրել, որովհետև նրա մեջ չկա