Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է գրվել վերջինիս այն նամակը, ուր նշված է Մոսկվայի ֆրանսիական բանկում աշխատելու և «Վտակի» խմբագրությունդ ստանձնելու մասին։ Ուրեմն, Վարդազարյանին և ուսանողներին Թումանյանի ուղարկած նամակները գրված են մոտավորապես նույն օրերին (հոկտեմբերի կեսերին, պետք է հաշվի առնել Մոսկվայից Թիֆլիս և հակառակը երկաթուղային ճանապարհի մոտ տասն օրը և, բացի այդ, պարտադիր չէ, որ ստանալով նամակը՝ Թումանյանն անմիջապես պատասխանած լիներ)։

6 Ըստ երևույթին, գրաքննությունը հետո վերանայել է իր որոշումը, որովհետև թարգմանությունը, ինչպես նշված է նախորդ նամակի № 2 ծանոթագրության մեջ, տպագրվել է ՏԶ, 1900, № 45, նոյեմբերի 19։

7 Հավանաբար «Ափսո՜ս…» բանաստեղծությունն է, որ գրել է հաջորդ հոկտեմբերի վերջերի նամակում։

8 Խոնարհվիր և մտիր քո խուցը — Փիլ. Վարղազարյանի «Խոնարհվիր» բանաստեղծությունից է (ԳԱԹ, Թֆ, ց2, № 454 (2)։

9 Այս խոսքերը, փոքր շեղումով, քաղված են Ա. Ս. Պուշկինի 1836 թ. մայիսի 18-ին կնոջը գրած նամակից։

10 Ակնարկվում է այն փաստը, որ Թումանյանին նյութապես օգնելու նպատակով Վարդազարյանը դիմել էր Թիֆլիսի հայտնի մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանին (Ա. Ինճիկյան, 558-559)։

11 Խոսքը վերաբերում է Փիլ. Վարդազարյանից ստացած 100 ռուբլուն (ԳԱԹ, Թֆ, ց2, № 454 (2)):

137. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

(էջ 242)

Հոկտեմբերի վերջ

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 7 (գ): Անթվակիր է. աոաջին հրատարակիչների որոշած թվականը՝ 1899 սեպտեմբեր, ճշտվում է՝ 1900, հոկտեմբերի վերջ՝ ըստ «Այս երկու օրը պիտի գանք», «երեքշաբթի այդտեղ կլինեմ» խոսքերի, ինչպես և Արասխանյանի՝ 1900 թ. հոկտեմբերի 23-ին կնքած պայմանագրի (տե՛ս ստորև № 6 ծանոթագրությունը)։

Տպագրվել է ԵԺ V, 161—162։

1 Վարդազարյանի այդ նամակը չի պահպանվել, բայց պարզ է, որ այդ նկատողություններից մեկը վերաբերել է Կոլցովից կատարած թարգմանության «Տըվավ ինձ հերըս» տողին (տե՛ս նախորդ նամակը)։

2 «Կասկած» բանաստեղծությունը՝ գրված 1892 թ., աոաջին անգամ նույն թվականին տպագրվել է ՄՃ, № 11, իսկ այնուհետև՝ «Դաշնակներ» վերնագրով երկու գրքույկներում։