Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 Հնարավոր չեղավ որոշել կաթողիկոսի հիվանդության օրը, որը կներ նամակի գրության ժամանակը որոշելու ավելի ստույգ։

142. ՄԵՍՐՈՊ ՄԵԼՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաթում

(էջ 246)

Հունիսի 7

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 395: Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Մ. Մելյանի «Քահանայական խնդրի շուրջը» գրքի հրատարակությամբ և ըստ 1901 թ. հունիսի սկզբներին «Մշակում» տպագրված գրախոսականի (տե՛ս ծանոթագրություն N 3)։ Նամակի Բաթում ուղարկված լինելը որոշվում է ըստ նույն գրախոսականի։

Տպագրվել է ԵԺ V, 179-180։

1 Մելյանի «Քահանայական խնդրի շուրջը» գիրքը (Թիֆլիս, 1901) գրված էր Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի «Քահանայական խնդիր» (Մոսկվա, 1900) աշխատության դեմ։ Սեդրակյանի գիրքը կոչված էր նպաստելու քահանաների վիճակը բարվոքելուն, նրանց կրթական մակարդակը բարձրացնելուն, մյուս կողմից՝ գրքում քննադատվում էր քահանաների ձեռնադրման ապօրինությունները, կաշառակերությունը և այլն։ Քննադատելով Սեդրակյանի հայացքները, Մելյանն այն կարծիքին էր, որ կուսակրոն տալու համար պետք է նախ և առաջ ինքը նվիրված լինի ժողովրդին, ունենա «ժողովրդական-համայնական զգացումներ»։ Նա պահանջում էր, որ թեմական առաջնորդները ոչ թե նշանակվեն կաթողիկոսի կողմից, այլ ընտրվեն ժողովրդական քվեարկությամբ։

2 Ար. եպիսկոպոս Սեդրակյանի հեղինակությունը «Մշակից» բացի անվերապահորեն ընդունում էր Ղ. Աղայանը։ Ավ. Արասխանյանը իր գրախոսականով նույն պես բարձր է գնահատել Սեդրակյանի հիշյալ աշխատությունը (ՏԶ, 1900, № 35, 36, 38, 40)։

3 Խոսքը վերաբերում է «Մշակին» և Մ. Մելյանի գրքի մասին Լեոյի տպագրած գրախոսականին՝ «Դարձյալ քահանայական հարցը» վերնագրով, որն ավարտվում է այսպես. «Նա (Մելյանը—խմբ.) գրեց մի գիրք, որով խաչ դրեց իր գոյության վրա…» (ՄՇ, 1901, № 116—118)։ Մելյանը պատասխան է գրել «Մշակին» և Լեոյին, բայց քանի որ հրաժարվել են տպագրել, ուստի հրատարակել է առանձին գրքով («Ընթերցողների ուշադրությանը մատուցանում է Մեսրոպ քահանա Մելյան», Բաթում, 1901)։

4 Խոսքը վերաբերում է 1892 թ. կաթողիկոսական ընտրությունների ժամանակ «Մշակի» հնօրյա աշխատակից Գ. Սունդուկյանի և «մշակական» կուսակցության ու հատկապես Արծրունու սուր միջադեպին, որի պատճառը եղել էին այն լուրերը, թե Սունդուկյանը ընտրություններին մասնակցելու