Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է որպես թեմական պատգամավոր՝ ընտրված հակառակ կուսակցությունից՝ «նոր դարից» և «Արձագանքից» (մանրամասնությունները տե՛ս ՄՇ, 1892, № 25, 26 կամ Գ. Սունդուկյան, ԵԺ IV, 489, 647/։ 5 Ակնարկում է բանաստեղծի և Ալ. Քալանթարի բանակռիվը և այդ առթիվ տպագրված ֆելիետոնը «Գրողի օրագիրը» վերնագրով (ՄՇ, 1897. № 40 և № 104 նամակի ծանոթագրությունները)։

143. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

(

էջ 247)

Հունիսի առաջին կես

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 391։ Անթվակիր է. առաջին հրատարակության մեջ տարեթիվը որոշվել է 1901՝ հիմք ընդունելով Թումանյանին արտասահման ուղարկելու և նյութական օժանդակություն ցույց տալու Բաքվի մի խումբ գրասերների առաջարկը, թեպետ այդ մասին որոշակի խոսվում է նաև 1900 թվականի փետրվարի 19-ի նամակում (№ 126)։ Համեմատաբար ճշգրիտ ժամանակը որոշվում է «Աղայանցն եկավ…» խոսքերի հիման վրա։ Եթե նա Բաքվից վերադարձել է 1901 թվականի մայիսի վերջերին (ԱԵԺ IV, 574), ուսումնական տարին փակվելուց հետո, ուրեմն այս նամակը գրված է մոտ հունիսի աոաջին կեսին (ուշադրություն դարձնել «նամակիցդ առաջ Աղայանցն եկավ…» խոսքերի վրա), նախքան բանաստեղծի Ուրավել մեկնելը։

Տպագրվել է ԵԺ V, 195-196։

1 Նամակն անհայտ է։

2 «Գրական ժողովների» մասին Թումանյանը Ղլտճյանին չի գրել (գոնե պահպանվող նամակներում այդ մասին ոչինչ չկա)։ Եթե նախորդ նամակներում գրական խմբակների շուրջը եղած Փաստերը վերաբերում Էին «հինգշաբթիներին», որի հավաքույթները տեղի էին ունենում Մարիամ Թումանյանի տանը, ապա այստեղ «գրական ժողովներ» ասելով նամակագիրը նկատի ունի իր տանը (Բեհբության Փողոց № 50,5-րդ հարկ) կազմակերպված հավաքույթները, որոնք արդեն կրում էին «Վերնատուն» անունը (մանրամասն տե՛ս № 162 նամակի № 9 ծանոթագրությունը)։

3 Այդ օգնության և Ա. Նազարեթյանի միջամտության մասին տե՛ս № 125 նամակի № 7 ծանոթագրությունը։

4 Ըստ երևույթին, Թումանյանի և Աղայանի այդ մտադրությունը չի իրականացել. նյութեր հավաքելու նպատակով նրանց համատեղ ճամփորդության որևէ փաստ հայտնի չէ։