Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4 Նույն Գանձան է, որի մասին այս նամակում գրում է՝ «…բայց հազիվ թե գնամ, այսօր ուզում եմ շնորհակալություն գրել…»։ Ախալքալաքում և Գանձայում անցկացրած օրերի մասին մանրամասն տեղեկություններ կան Վարդան Շահպարոնյանի և Ջավախեցու հուշերում (ԹԺՀ, 416, 423)։

158. ԽՈՐԵՆ ԽՐԻՄՅԱՆԻՆ

Ալեքսանդրսապոլ-Ղազարապատ-Էջմիածին

(էջ 275)

Օգոստոսի 28, 29

Ինքնագիրը (4 էջ, սևագիր) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 2, № 36։ Անթվակիր է. առաջին անգամ հրատարակվել է 1901, հուլիս թվագրությամբ. ճշտվում է օգոստոս 28, 29 մոտավորապես՝ ըստ բանաստեղծի «Այժմ ճամփորդում եմ դեպի Անի» խոսքերի։ Ինչպես երևում է հաջորդ նամակից, Թումանյանը օգոստոսի 28-ին եղել է Ալեքսանդրապոլում, որտեղից գնացել է Ղազարապատ՝ Անին տեսնելու նպատակով։ Կարելի է ենթադրել, որ այս նամակը գրված է օգոստոսի 28-ին Ալեքսանդրապոլում կամ 29-ին՝ Ղազարպատում։

Տպագրվել է ՈւՀ 1, 361—362։

1 «Աստծո սպառնալիքը» բանաստեղծությունը տպագրվել է ԱՐ, 1902, №1. ունեցել է նաև «Մարգարեություն» վերնագիրը (ԱՀ1, 195, 602)։ Ինչպես երևում է այս նամակից, դա կարդացվել է Խրիմյան Հայրիկի համար նույն տարվա ձմռանը. վերջինս Թիֆլիսում եղել է 1901 թ. հունվար-մարտ ամիսներին (տե՛ս № 141 նամակի ծանոթագրությունը)։ Ինչ վերաբերում է «Տրտմության սաղմոսներից» խորագրով բանաստեղծություններին, դրանցից հայտնի են ևս երկուսը՝ «Տե՜ր, մինչև ե՞րբ մեր աչքերը քեզ մնան…» և «Աստվա՜ծ, ինչպես ծուխ օրերըս անցան…» (ՍՀ1, 165, 166)։ Այս նամակի գրության միջոցին տպագրված էր միայն երկրորդը (ՏԶ, մ899, № 14). առաջին բանաստեղծությունը տպագրվեց 1903 թ. ԲԹ։

159. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ղազարապատ-Թիֆլիս

(էջ 276)

Օգոստոսի 29, 30

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 46։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է այս և նախորդ նամակների բովանդակությամբ՝ Ախալքալաքում, Ղազարապատում գտնվելու, դեպի Անի ճամփորդելու փաստերով։

Տպագրվել է ՈԻՀ1, 363 — 364։