155. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Բելի Կլյուչ
(էջ 270)
Ինքնագիրը (4 էջ, պակասավոր) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 44։
1 Մեջբերումը կատարված է բանաստեղծին Օլգա Թումանյանի գրած 1901-ի օգոստոսի 3-ի նամակից (ԹԹ, ՄՄ, № 1275)։
2 Նկատի ունի Օ. Թումանյանին գրած հուլիսի 30-ի նամակը (№ 152)։ Հովհ. քահ. Մարտիրոսյանին գրած նամակն անհայտ է։
3 Նամակի շարունակությունը չի պահպանվել։
156. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման—Վիձիսի
(էջ 271)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 281։
Տպագրվել է ԵԺ V, 190-191։
1 Նկատի ունի Մ. Թումանյանի՝ օգոստոսի 3-ի նամակը (ԳԱԹ, Թֆ № 661)։
2 Խոսքը վերաբերում է Աբասթումանում 1899 թ. վախճանված Ալեքսանդր III-ի որդու՝ Գեորգի Ալեքսանդրովիչի պալատին։
157. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Ախալքալաք-Բելի Կլյուչ
(էջ 272)
Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 45։
Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Ախալքալաքում բանաստեղծի գտնվելու փաստով և նամակի բովանդակությամբ։
1 Նկատի ունի զոքանչին և նրա ամուսնուն՝ Հովհ. քահ. Մարտիրոսյանին։
2 Նկատի ունի Օլգա Թումանյանի՝ 1901 թ. օգոստոսի 8-ի նամակը (ԹԹ, ՄՄ, № 1276)։
3 Ինչպես երևում է նախորդ նամակից, բանաստեղծն Աբասթուման մեկնել է օգոստոսի 7-ին և եթե մեկ շաբաթ է մնացել, ուրեմն՝ Ախալքալաք գնացել է 13—14-ին (օգոստոսի 10-ի նամակում գրել է, որ Աբասթումանում մնալու է «մինչև 12-ը կամ 13-ը…»)։