ըստ բովանդակության՝ Անիում գտնվելու փաստի և Մխիթարյանների հոբելյանի հիշատակության։
1 Բանաստեղծը Անիից Ալեքսանդրապոլ վերադարձել է սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը և նույն օրը՝ սեպտեմբերի 2-ի երեկոյան մասնակցել Մխիթարյան միաբանության 200-ամյա հոբելյանի կատարմանը։ Մամուլի տվյալներով դա տեղի է ունեցել քաղաքային ակումբում, Մխիթարյանների մասին զեկուցել է Պ. Մոճոռյանը, ներկայացրել են երկու վոդևիլ, եղել են ասմունք, համերգ․ մասնակցել են դերասան Խաժակը, Նիկ. Տիգրանյանը (դաշնամուր) և ուրիշներ (ՄՇ, 1901, № 198, սեպտ. 7)։
2 Անիում պատահած այս դեպքի և ճամփորդության մասին այլ մանրամասնություններ տե՛ս Ավ. Իսահակյանի և Հովհ. Կոստանյանի հուշերում (ԹԺՀ, 13-14, 461—466)։
3 Ըստ երևույթին խոսքը վերաբերում է օգոստոսի 21-ին Ախալքալաքից ուղարկված նամակին, ուր գրված է թագաժառանգի ծաղկանոցից քաղած վարդեր ուղարկելու մասին։
162. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Թիֆլիս-Ղազարապատ
(էջ 281)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 331։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, հատկապես «Վտակ» գրական-բանասիրական ժողովածուի հրատարակության փաստով։
Տպագրվել է ԵԺ V, 192-193։
1 Նկատի ունի Ղազարապատից Իսահակյանի գրած 1901 թ. սեպտեմբերի 12-ի նամակը (Ավ. Իսահակյան, ԵԺ VI, Երևան, 1979, էջ 37)։
2 Խոսքը վերաբերում է Նիկոլ Աղբալյանին։
3 Ինքնակենսագրության մեջ իր այդ ժամանակների անցկացրած օրերի ու տարիների մասին Դեմիրճյանը գրել է. «Թափառիկ կյանքս անակնկալ վիճակներ էր ստեղծում ինձ համար․-մերթ Արդահանում՝ օդերևութաբանական կայանի դիտող, մերթ Արդահան-Օլթի ճանապարհի պոստային կայարանի «ստարոստա» (կառապանների գլխավոր), մերթ Բաքվում յուղի գործարանի բանվորների ճաշարանի վարիչ (ԴԵԺ XIV, 10)։
4 Շանթի այդ նամակը, որով դժգոհել է բանաստեղծից իր նամակներին չպատասխանելու համար և հետաքրքրվել Իսահակյանով, անհայտ է։
5 Թումանյանի նամակները Շանթին անհայտ են։
6 «Վտակ» ժողովածուի տպագրության Պետերբուրգի գրաքննչական թույլտվությունը տրվել է 1901-ի մարտի 22-ին։ Մամուլի տվյալներով հուլիսի վերջերին հանդեսը պատրաստ էր լույս տեսնելու (ՄՇ, 1901,