№ 146, 167), բայց, ինչպես երևում է բանաստեղծի այս տողերից, անհրաժեշտ է եղել նաև վաճառքի պաշտոնական արտոնություն, որ սովորաբար ստացվում էր Պետերբուրգից։ Քանի որ առանց այդ արտոնության տպագրվելով Թիֆլիսում, «Վտակը» տարածվել է, ուրեմն ժողովածուի (իմա նաև «Պոետն ու Մուսայի») լույս ընծայումը կարելի է համարել սեպտեմբերի կեսերը։
7 Նկատի ունի Շիրվանզադեի «Ունե՞ր իրավունք» դրաման, որ կարդացվելու և քննարկվելու էր «Վերնատան» նիստում։
8 1893 թ. «Մուրճի» խմբագիր Ավ. Արասխանյանի հետ ընդհարվելուց հետո Թումանյանը չի աշխատակցել ամսագրին։ Բայց 1901-ի հունվարից, երբ «Մուրճի» համար սկսվում է «Նոր շրջան» և խմբագիր-հրատարակիչ է դառնում Կ. Կրասիլնիկյանը, առաջին իսկ համարում տպագրվել է բանաստեղծի «Իմ դարդը» (հետագայում՝ «Ի՞նչու էդպես ինձ մոռացար…»), իսկ № 3-ում՝ «Անիծած հարսը»։ Սույն նամակի առաջին հրատարակության տողատակի ծանոթագրության մեջ «Ինձ «Մուրճի» խմբագրատուն են կանչել~գիտես իմ վճիռը» խոսքերին կցված ծանոթագրությունը, թե «Ավ. Արասխանյանի հետ ընդհարվելուց հետո Թումանյանը որոշել էր «Մուրճին» այլևս չաշխատակցել», տեղին չէ, քանի որ, ինչպես տեսանք, 1901 թ. Արասխանյանը այլևս խմբագիր չէր։ Իսկ թե ի՞նչ վճռի մասին է ակնարկում Թումանյանը, դժվար է ասել, թերևս այդ վճիռը կապ ունի «Մուրճի» գաղափարական ուղղության հետ։
9 Իսահակյանի գրած այս նամակում աոաջին անգամ է հիշատակվում «Վերնատուն» անունը, թեև հայտնի է, որ վերջինիս գործունեությունը սկսվել է ավելի վաղ (այդ մասին տե՛ս նաև № 143 նամակը և № 2 ծանոթագրությունը), բայց ընդհատվել է անդամների բացակայության պատճառով։
«Վերնատան» սկզբնավորումը, ըստ ժամանակակիցների թողած տվյալների, տատանվում է 1899—1902 թթ., բայց քանի որ դա կապվում է Թումանյանի՝ Բեհբության փողոցի № 50 տան 5-րդ հարկի բնակարանի գոյության հետ (ուր տանտերը ուներ առանձնասենյակ, բավական հաբուստ գրադարան), ճիշտը պետք է համարել 1899 թ. դեկտեմբերը (ՈԻՀ3, 328, Ա. Ինճիկյանի «Վերնատուն» հոդվածը), մանավանդ մոտավորապես նույն կարծիքին էր Իսահակյանը (ԹԺՀ, 12), որ հաստատել են Ն. Թումանյանի գրառումները (Ն. Թումանյան, 12-13)։ Այսուհանդերձ, ամենահավաստին Շանթի վկայությունն է, որի թողած փաստը հիմնված է ոչ թե հուշերի, այլ այդ միջոցին դրած նամակի վրա։ Այսպես, Թումանյանին ուղղած 1901-ի դեկտ. 30-ի նամակում (պատասխանն է հասցեատիրոջ՝ մեզ անհայտ նամակի) Շանթը ոգևորված գրել է. «…այդ ի՞նչ աներևակայելի գյուտ, մենք, որ Դիոգենեսի լապտերով ամբողջ երկու տարի կը փնտրեինք» (ՈւՀ4, 350)։ Հիշատակված «երկու տարին» լիովին հաստատում է, որ «Վերնատունը» հիմնվել է 1899-ին։ Միայն թե դժվար է