Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

169. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Բելի Կլյուչ-Թիֆլիս

(էջ 289)

Հուլիսի 29

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 10(բ)։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Բելի Կլյուչում բանաստեղծի գտնվելու փաստով։

Տպագրվել է ԵԺ V, 202-208։

1 …արդյոք ի՞նչ է մտածում Ֆիլիպը սեղանի վրա պառկած խոսքերով բանաստեղծն ընկերոջը հիշեցնում է 1902 թ. հուլիսի կեսերին նրա գրած նամակի հետևյալ խոսքերը. «Մեջքի վրա պառկել էի գրասեղանի վրա ու ինքս ինձ տվել ցնորքների…» (ԳԱԹ, Թֆ, № 1019)։

2 Սույն նամակի գիտական հրատարակության ծանոթագրության մեջ գրված է, թե «Այդ պոեմը մեզ անհայտ է» (ԵԺ V, 202)։ Հետագայում պարզվել է, որ այստեղ հիշատակված ազգային պոեման «Հին կռիվն» է, որի նախնական հատվածները գրվել են 1890, 1895 թթ., իսկ 1902 թ. հիմնովին վերամշակվելով ստացել են բոլորովին նոր գաղափարական բովանդակություն և նոր վերնագիր։ Պոեմի ստեղծագործական պատմության, գաղափարական բովանդակության և այլ մանրամասներ տե՛ս Էդ. Մ. Ջրրբաշյան, Թումանյանի պոեմները, 1986, Ե., էջ 266-294 և նույն հեղինակի ծանոթագրությունը՝ ՍՀ4, 551—565։

3 Մեջբերումը Աստվածաշնչից արված է հիշողությամբ. պետք է լինի՝ «և հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց։ Եվ ասաց Աստուած, եղիցի լույս։ Եվ եղե լոյս» (Ծնունդք, գլուխ Ա, 2-4)։

4 Նկատի ունի «Անուշի» վերամշակումը 1903 թ. ժողովածուի համար։

5 1901 թ., երբ «Մուրճի» հրատարակիչն ու խմբագիրը Ավ. Արասխանյանի փոխարեն Կ. Կրասիլնիկյանն էր, ամսագրի անվանաթերթի վրա գրվում էր «Նոր շրջան»։ «Նորագույն «Մուրճ» գրելով, Թումանյանր նկատի ունի ամսագրի տնօրինության նոր փոփոխությունը, երբ Կրասիլնիկյանից անցնում է Ավետիս Պողոսանին և Լևոն Սարգսյանին (1902 թ. հոգիս ամսից, տե՛ս նամակը)։ «Վերնատան» մասին տե՛ս նամակ № 162, ծանոթագրություն № 9։

6 Խոսքը, հավանաբար, վերաբերում է հիննախիջևանցի մեծահարուստ Բաքվում բնակվող Ավետիս Պողոսյանին, որին գրած բանաստեղծի այդ երկու, ինչպես նաև Փիլ. Վարդազարյանի գրած նամակները անհայտ են (տե՛ս նաև նամակ № 170, ծանոթագրություն № 5)։

7 «Կանտոր» ասելով Թումանյանը նկատի ունի Փիլ. Վարդազարյանի և Ա. (Ռ.) Զարգարյանի առևտրական գրասենյակը, ուր աշխատում էին հիշատակված անձնավորությունները։ Հաճախ բանաստեղծը նամակներ է ստացել «Контора Заргарянц, Вартазарянц и КО» հասցեով (տե՛ս