1901 թ. հունիսի 7-ի նամակը, ԳԱԹ Թումանյանի ֆոնդում պահպանվող Թումանյանի ստացած նամակների ծրարները և բացիկները)։
170. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Բելի Կլյուչ-Թիֆլիս
(էջ 292)
Ինքնագիրը (16 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 10 (գ)։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Բելի Կլյուչում բանաստեղծի գտնվելու փաստով։
Տպագրվել է ԵԺ V, 204-208։
1 Նկատի ունի Փիլ. Վարդազարյանի՝ հուլիսի 31-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 1020)։
2 Տարածվել բառի կրկնությամբ Թումանյանը հիշեցնում է ու-ի և վ-ի ուղղագրության հնօրյա տնական վիճաբանությունը մասնագետների և հրատարակիչների միջև (վ-ի փոխարեն գրվել է ու և ւ օրինակ՝ աստված, աստուած, աստւած և այլն)։ Նույնիսկ Էջմիածնի «Արարատ» ամսագրում հիշյալ գրության միօրինակություն չի եղել։
1910 թ. Կովկասի հրատարակչական ընկերության խմբագրական ժողովը որոշում է, որ իր հրատարակած բոլոր գրքերը պետք է ընդունեն ու-ական ուղղագրություն անկախ նրանից, թե հեղինակը ինչպես է գրում։ Աղայանը, որ մասնակցել է այդ ժողովին, դեմ լինելով որոշմանը, ոչ միայն հրաժարվում է հրատարակչական ընկերությունից, այլև իր «Հայ հեղինակներին» հոդվածով հարցնում է գրողների կարծիքը՝ ճշտելու համար իր դիրքորոշումը (ՀՐԹ, 1910, № 252)։ Աղայանին արձագանքում է նախ Թումանյանը՝ իր «Անարդար որոշում» հոդվածով (նույն տեղում, № 260, ՍՀ6, 264), ապա Շիրվանզադեն ու Փափազյանը, որոնք նույնպես դատապարտում են հրատարակչական ընկերության որոշումը։ Այդ վիճակաբանությամբ խնդիրը դարձյալ վերջնական լուծում չի ստացել։
3 Ֆրանսերենից արած թարգմանությունը ռուսերեն մեջբերված է Վարգագարյանի հուլիսի 31-ի նամակում (ԳԱԹ, Թֆ, № 1020)։
4 Տե՛ս № 169 նամակի № 2 ծանոթագրությունը։
5 Մխիթար Տեր-Անդրեասյանին Թումանյանի գրած բոլոր նամակները ոչնչացել են թուրքերի Հարձակման և Շուշիի հրդեհի ժամանակ։ Պահպանվել է վերջինիս՝ Պատմության և գրականության ինստիտուտին ուղղած 1937 թ. հուլիսի 6-ի նամակը, որից պարզվում է, որ Թումանյանի խնդրանքից և Վարդազարյանի միջամտությունից հետո Տեր-Անդրեայանը դիմել է Բաքվի մեծահարուստ, հիննախիջևանցի Ավետիս Պողոսյանին՝ առաջարկելով հրատարակել բանաստեղծի երկերը և դրանով նյութապես