Այս էջը հաստատված է
1891 թ., հունվաի 1, <5>, Թիֆլիս
«Շնորհավոր Նոր տարի»։
Եթե թևեր առնեի,
Սրտով վշտոտ ու կարոտ
Կըթռչեի ես քեզ մոտ,
Որ իմ պանդուխտ, հեգ եղբոր
Տարին անեմ շնորհավոր…
Բայց ես զուրկ եմ թևերից,
Եվ ստիպված եմ շատ հեռվից
Այս տողերով անտաղանդ
Շնորհավորել քո կաղանդ։
…Չիցե թե մենակ նա մտաբերի
Քաղցրիկ հիշատակն հայրենի երկրի,
Չիցե թե նրա հայացքը կարոտ
Չգտնի խնդրած դեմ քերբ ծանոթ,
Դառնացած սրտով անիծի իրան,
Անիծի օրերն յուր պանդխտության…
<Հունվարի 5>
Այս նամակը (կեսը), ինչպես տեսնում ես, Նոր տարու առաջին օրն է գրած, բայց որովհետև ես հիվանդացա, այսքան