Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

183. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 311)

Սեպտեմբերի 19

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 51։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է նամակի բովանդակությամբ, բանաստեղծի՝ Աբասթումանում գտնվելու փաստով։

Տպագրվել է ՈւՀ1, 364-365։

1 Նկատի ունի սեպտեմբերի 8–ի, 10-ի և 15–ի նամակները։

2 Այդ նամակը, որը պատասխանն է բանաստեղծի սեպտեմբերի 15–ի նամակի, չի պահպանվել։

3 Աշխեն Թումանյանի բացիկը չի պահպանվել։

4 Ինչպես երևում է հոկտեմբերի 11–ի նամակի «Վարյայից ստացա մի քանի տող» խոսքերից, և՛ այստեղ, և՛ սեպտեմբերի 28-ի նամակում ակնարկը վերաբերում է Վարյա (Վարվառա) Խանդամիրյանին (հետագայում՝ պատմաբան Հակոբ Մանանդյանի կինը)։

5 Լալայանին (հավանաբար՝ Երվանդ) գրված նամակն անհայտ է։

6 Առաջին հրատարակության մեջ՝ Այսինքն. սխալ վերծանում է։ Խոսքը վերաբերում է Արսեն Ղլտճյանին (տե՛ս Օլգա Թումանյանին գրված սեպտեմբերի 15-ի նամակը)։

184. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթաման-Թիֆլիս

(էջ 313)

Սեպտեմբերի 20-22

Ինքնագիրը (4 էջ, պակասավոր, կորել են առաջին երկու էջերը) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 2, № 47։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, բանաստեղծի՝ Աբասթումանում գտնվելու Ցխրա-Ծղարոյի հիշատակության փաստերով, օրը՝ մոտավորապես, սեպտեմբերի 15-ին գրած նամակում բանաստեղծը խոստացել էր հասցեատիրոջը Ցխրա–Ծղարոյի ճանապարհորդության մասին գրել «մյուս նամակում»։ Ինչպես երևում է նամակի պահպանված մասի առաջին տողից, կորած էջերում նկարագրվել է ճանապարհորդությունը և Աբասթումանում «տեղավորվելու սրտառուչ պատմությունը»։ Ուրեմն նամակը բոլոր դեպքերում գրված է սեպտ. 15–ից հետո։ Նամակից երևում է, որ բանաստեղծը տակավին չի ստացել Փիլ. Վարդազարյանի գրած սեպտ. 19-ի նամակը (դա Աբասթուման է հասել սեպտ. 25-ին, ինչպես պարզվում է այդ օրը գրած նամակներից):