Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2 Նկատի ունի Մ. Թումանյանի՝ սեպտեմբերի 25-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 339)։

3 Ա. Ղլտճյանի նամակը չի պահպանվել:

4 Օլգա Թումանյանի այդ նամակն անհայտ է:

5 Արսեն Ղլտճյանին գրած սեպտեմբերի 28-ի նամակն անհայտ է. խոսքը վերաբերում է այն 50 ռուբլուն, որ Ղլտճյանը պետք է տար Օ. Թումանյանին (տե՛ս № 179 նամակը):

6 Դսեղ՝ հարազատներին (Վահան կամ Ռոստոմ Թումանյանին) սեպտեմբերին գրված նամակն անհայտ է։

7 «Տարազի» նամակը չի պահպանվել։

8 Խոսքը վերաբերում է Վարյա Խանդամիրյանին։

9 Նկատի ունի բժիշկ Ռուստեմ (Արիստակես) Զարգարյանի կնոջը՝ Ժոզեֆինային (Յուզյա)։

10 Թամար Թումանյանի բանավոր վկայությամբ՝ իշխանուհի Մ. Թումանյանի ալբոմը բանաստեղծը հետագայում ոչնչացրել է։ Այդ ալբոմի մասին հիշատակություն ունի նաև ինքը՝ Մ. Թումանյանը (ԹԺՀ, 483)։ Շուշանիկ Վարդազարյանի ալբոմը նույնպես չի պահպանվել։

189. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 324)

Սեպտեմբերի 30

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 284։

Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Աբասթումանում գտնվելու փաստով։

Տպագրվել է ԵԺ V, 220-221։

1 Նկատի ունի իր սեպտ. 18-ի նամակը և Մ. Թումանյանի՝ նույն ամսի 25-ի պատասխանը (ԳԱԹ, Թֆ, ց2, № 339)։

2 Բանաստեղծը նկատի ունի Մ. Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում կազմակերպված սիրող դերասանների 90 հոգուց բաղկացած խումբը, որը պատրաստվում էր ներկայացումներ տալ։ Առաջին ներկայացումը («Պեպո») տեղի է ունեցել հոկտ. 8-ին Թիֆլիսի ժողովարանում, այնուհետև պարբերաբար, յուրաքանչյուր երեքշաբթի, տեղի են ունեցել ներկայացումներ, բեմադրվել են Օստրովսկու «Արդյունավոր պաշտոն», Սունդուկյանի «Քանդած օջախ», Ազովի «Ոսկու ստրուկներ» և այլ պիեսներ։ Ներկայացումները գրավել են հանդիսատեսների մեծ բազմություն, մամուլը գրական գնահատականներ է հրապարակել Մարիամ Թումանյանի նախաձեռնության մասին: Բեմադրությունները պատրաստել և գլխավոր դերերի կատարմամբ հանդես է եկել դերասան Պողոս Արաքսյանը։ Հ. Առաքելյանը մամուլում նշել է, որ սիրողների «…ներկայացումներին հաճախում