Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

187. ՎԱՐՅԱ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 318)

Սեպտեմբերի 25

Ինքնագիրը (6 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ցЗ, № 52։

Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1956, № 18, ապա ԵԺ VI, 424։

1 Մեջբերումը արված է ոչ բառացի, տրվում է ճշտված բնագիրը.

«…Ах, мамочка, и как это только люди могут выдержать жизнь?! Иногда, кажется, просто задохнешься! Так она хороша!».

Մայրը պատասխանում է. «Да, хороша! Даже и в том случае, если она сплошное горе, груда ужаса и лишенный, даже и тогда она безконечно хороша!», տե՛ս Герман Зудерман, Да здравствует жизнь!; Москва, 1902, стр. 19):

Թարգմանություն

…Ա՛խ, մայրիկ, ինչպե՞ս է, որ միայն մարդիկ կարող են համբերել կյանքին։ Մեկ-մեկ թվում է, թե, պարզապես, շնչահեղձ կլինես… Որքա՜ն հրաշալի է…

— Այո՛, հրաշալի է։ Նույնիսկ այն դեպքում, երբ այն համատարած դժբախտություն է, ամբողջովին սարսափ է ու զրկանք… նույնիսկ այդ դեպքում էլ կյանքը անսահման հրաշալի է (Հերման Զուդերման, Կեցցե՛ կյանքը)։

2 1902 թ. սեպտ. կեսերին Աբասթումանից Վարյա Խանդամիրյանին ուղարկած Թումանյանի բացիկն անհայտ է։

3 Այս բանաստեղծությունը հեղինակի կենդանության օրոք չի տպագրվել։ Աբասթումանում գրված բանաստեղծություններից է նաև «Պանդուխտ եմ, քույրիկ» (թերևս՝ դարձյալ նվիրված Վ. Խանդամիրյանին), «Խորհրդավոր մեռելը» (ՍՀ1, 202, 204)։

188. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 321)

Սեպտեմբերի 28

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 53։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Աբասթումանում գտնվելու փաստով։

Տպագրվել է ՈւՀ 1, 367-369։

1 Շուշան Վարդազարյանի նամակը չի պահպանվել։