196. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթաման-Թիֆլիս
(էջ 339)
Ինքնագիրը (1 էջ, սկզբից և վերջից պակասավոր) պահպանվում է ԹԹ։ Ժամանակը որոշվում է մոտավորապես՝ հոկտ. 18-ի նամակով, որտեղ հիշատակված է ծանրոց ստանալու փաստը։ Տպագրվում է առաջին անգամ։
197. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 340)
Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, 57։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է փոստային կնիքով։ Տպագրվում է առաջին անգամ։
1 Հիշատակված «Очерки по истории русской литературы» գիրքը խնդրում էր, ըստ երևույթին, Յուրի Վեսելովսկուն պատասխան նամակ գրելու համար (տե՛ս նամակ № 227)։
2 Օլգա Թումանյանից ստացած նամակն անհայտ է։
3 Նկատի ունի կնոջն ուղղած հաջորդ նամակը։ Շուշան Վարդազարյանին գրվածն անհայտ է։
198. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 341)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 58։ Անթվակիր է, տարեթիվը որոշվում է բովանդակությամբ և Աբասթումանից գրած լինելու փաստով։
Տպագրվել է ՈՒՀ1, 370-371։
1 Խոսքը վերաբերում է Վարյա Խանդամիրյանին։
2 Խոսքը վերաբերում է Օլգա Թումանյանի մոր ընտանիքին, նրանք ապրում էին նույն տանը, որտեղ և բանաստեղծը (Բեհբության փողոց № 50), բայց մի հարկ ներքև։
3 Նկատի ունի նախորդ նամակում հիշատակված «Очерки по истории русской литературы» գիրքը:
4 Բանաստեղծին բուժող բժիշկը Տեկուտևն էր։