3 Խոսքը վերաբերում է բժիշկ Տեկուտևին։
4 Հիշատակված տերտերը Հովհ. քահանա Մարտիրոսյանն է։
5 Շուշան Վարդազարյանին գրված նամակն անհայտ է։
6 Խոսքը վերաբերում է Հովհաննես Նալբանդյանին։
209. ԱՎԵՏԻՔ ԻՄԱՀԱԿՅԱՆԻՆ
Աբասթուման-Բաքու
(էջ 359)
Ինքնագրի աոաջին չորս էջը պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 332. վերջին երկու էջի ինքնագիրն առայժմ անհայտ է, լուսապատճենը պահպանվում է ԹԹ, № 466: Տպագրվել է միայն առաջին չորս էջը՝ ԵԺV, 245-246։ Վերջին երկու էջի մասին հաղորդվել է ՊԲՀ, 1977, № 3, էջ 144։
1 Նամակը պատասխանն է Ավ. Իսահակյանի՝ հոկտ. 4-ին Բաքվից գրած նամակի (Ավ. Իսահակյան, Երկերի ժողովածու, հատ. 6, 1973, էջ 43-44):
2 «Մշակի» ջգրու խոսքերով Թումանյանը նկատի ունի այդ օրաթերթի բացասական վերաբերմունքը իր և Իսահակյանի նկատմամբ։ Վերջին առիթը, որով «Մշակը» անդրադարձել էր երկուսին «Վտակ» գրակաւն բանասիրական ժողովածուի հրատարակությունն էր (1901, Թիֆլիս)։ Եթե Թումանյանի նկատմամբ քննադատությունն այս անգամ մեղմ էր («Պոետն ու Մուսան» պոեմի կապակցութամբ), ապա Իսահակյանի մասին («Վտակ» հանդեսում տպագրվել էր վերջինիս «Սիրո երգը» արձակ բանաստեղծությունը, «Ա՜խ, մեր սիրտը…» բանաստեղծությունը) բավական կոպիտ էր և միտումնավոր (ՄՇ, 1902, № 13, 14. ստորագրված Տ. Հ., որ, հավանաբար, Տիգրան Հովհաննիսյանն է)։
3 Խոսքը վերաբերում է բանաստեղծի՝ 1903 թ. ժողովածուի տպագրության նախապատրաստական աշխատանքներին և հատկապես դիմումշրջաբերականին, որ գրել էր Լ. Շանթը և ուղարկել Թումանյանին իր 1902 թ. <հոկտ, 16—18-ին> գրած նամակի հետ (տե՛ս № 199 նամակի № 4 ծանոթագրությունը)։
4 նկատի ունի Յուրի Վեսելովսկու՝ 1902 թ. հոկտ. 4-ի նամակին գրած պատասխանը (նամակ № 227. տե՛ս այդ նամակի՝ հատկապես «Լևոնի վիշտը» պոեմին վերաբերող տողերը)։
5 Նիկոլ Աղբալյանի՝ հոկտ. 2-ին Պետերբուրգից գրած նամակն է. ԳԱԹ, Թֆ, ց2, № 236 (2)։
6 Ուզոլմ է ասել, որ Փարիզում հաշվապահական կուրսեր ավարտելուց հետո Թիֆլիս վերադառնալով, Շանթն ապրում է իր տանը։ Հիշատակված դրաման «Եսին մարդն» է։