7 Այստեղից սկսվում է նամակի՝ առաջին անգամ տպագրվող մասը (ինքնագրի 5-րդ և 6-րդ էջերը):
8 Խոսքը վերաբերում է «Հոգեհան լեգենդին» (տե՛ս № 145 նամակի № 4 ծանոթագրութըունը):
9 Այդ միջոցին Նիկոլ Աղբալյանը Պետերբուրգում պատրաստվում էր ընդունվելու համալսարան։ Ռուսական սրբապատկերների առիթով նա Թումանյանին գրել է. «…եթե գրելու լինեմ այդ մասին միտք ունեմ նամակների ձևով գրելու և հավանորեն քեզ ուղղած» (ԳԱԹ, Թֆ, ց2, № 236/2)։
10 Մեջբերումը կատարված է Ավ. Իսահակյանի նույն սկզբնատողով բանաստեղծությունից, որ տպագրվել էր Մճ, 1902, № 9։ Բերվում է ամբողջ քառատողը.
Էս ի՞նչն է ամպում զիլ թևին կուտա,
Գարնան գովքասան արտո՞ւտն է նխշուն
Ու ձենը ինչո՞ւ զարհուրիկ կուգա,—
Վա՜խ, էս ագռավն է գլխիս պտտվում։
(Ավ. Իսահակյան, Երկեր, հատ. 1, Երևան, 1958, էջ 158)։
210. ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 361)
Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1358։ Տարեթիվը որոշվում է Աբասթումանից գրված լինելու փաստով։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Խոսքը վերարերում է ուսուցիչ Արսեն քահանա Բագրատունուն
211. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 361)
Ինքնագիրր (բացիկի վրա) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 63։ Տարեթիվը որոշվում է փոստային կնիքով։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Նկատի ունի Բորժոմ-Ախալցխա ճանապարհը։