Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 Այս նամակը պատասխանն է Օլգա Թումանյանի՝ նոյեմբերի 10-ի նամակի (ԹԹ, ՄՄ, № 1278)։

2 Խոսքը վերաբերում է Հարություն Թումանյանին, որի «Հազարան բլբուլ» դրամատիկական պոեմը լույս էր տեսել «Լումա», 1902, № 5-6։

3 Նկատի ունի Մ. Թումանյանի՝ նոյեմբերի 9-ի նամակը (տե՛ս ԳԱԹ, Թֆ, № 665)։

4 Տե՛ս № 217 նամակը:

5 Խոսքը վերաբերում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանին, որտեղից ստացված նամակը չի պահպանվել։

216. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 364)

Նոյեմբերի 13

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 10 (ժդ)։ Տարեթիվը որոշվում է Աբասթումանից գրված լինելու փաստով ու բովանդակությամբ։

Տպագրվել է Եժ V, 247-248:


1 Տե՛ս նախորդ նամակի № 2 ծանոթագրությունը։

2 Հայր «Լումա» գրելով, բանաստեղծը նկատի ունի ամսագրի խըմբագիր Գյուտ քահանա Աղանյանին։

3 Տե՛ս № 200 նամակի № 3 ծանոթագրությունը:

4 Կատակով ակնարկում է Փիլ. Վարդազարյանի գրած վոդևիլը, որը, ինչպես երևում է Շանթի՝ 1902 թ. նոյեմբերի 7-ի նամակից, քննարկվել է Մ. Թումանյանի «Հինգշաբթիներից» մեկում (տե՛ս ՈւՀ4, 374)։ Երկու մտերիմների՝ Վարդազարյանի և Զարդարյանի, անպայման ստեղծագործելու ձգտումը առիթ է տվել բանաստեղծի սրամիտ կատակներին, ինչպես և խիստ ու լուրջ քննադատությանը (տե՛ս նաև № 133-136 նամակները)։

5 Այդ մասին Զարգարյանը գրել էր Թումանյանին ուղղած նոյեմբերի 11-ի բացիկում (ԳԱԹ, Թֆ, № 625):

6 Շուշան և Մարուսյա Վարգազաբյաններին ուղղած նամակները, ինչպես և այդ ժամանակ գրված ոտանավորները, անհայտ են։

7 Ակնարկում է № 207 նամակը և այդտեղ գրած «Մընաս բարով, ուղտ բարեկամ…» սկզբնատողով ոտանավոր առակը։