217. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 366)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 288։ Տարեթիվը որոշվում է Աբասթումանից գրված շինելու փաստով և բովանդակությամբ։
Տպագրվել է Եժ V, 243-248:
1 Ակնարկում է Մ. Թումանյանի՝ նոյեմբերի 9-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 665)։
2 Առաջին հրատարակության մեջ սխալմամբ վերծանված է անախորժություն։
3 Այստեղ և № 218 նամակում նշված մտադրությունը՝ Աբասթումանում մնալ մինչև դեկտեմբերի 2-ը, հետաձգվել է հիվանդության պատճառով։ Հավանաբար, բանաստեղծը Թիֆլիս վերադարձել է դեկտեմբերի առաջին տասնօրյակի վերջում։
4 Տե՛ս № 189 նամակի № 2 ծանոթագրությունը։
5 Թվաբանական խնդիրներով «Մանկական լոտոյի» հրատարակիչը Մ. Թումանյանն էր. ինչպես գրել է վերջինս բանաստեղծին ուղղած նամակում, այդ օրերին դա արդեն լույս էր տեսել (ԳԱԹ, Թֆ, № 665)։
6 Նկատի ունի դարձյալ Մ. Թումանյանի ջանքերով նախապատրաստվող «դեկադենտական» պարահանդեսը, որը տեղի է ունեցել 1902-ի դեկտեմբերի 28- ին, առաջացնելով մեծ հետաքրքրություն։ Երեկույթի նպատակը բարեգործական էր (ՄՇ, 1902, № 290)։
218. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Աբասթուման-Բորժոմ
(էջ 367)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԱԶֆ, № 6։ Տարեթիվը որոշվում է Աբասթումանից գրված լինելու փաստով և բովանդակությամբ։
Տպագրվել է Եժ V, 249—250։
1 Նկատի ունի հասցեատիրոջ գրած նոյեմբերի 11-ի բացիկը (ԳԱԹ, Թֆ, 625)։
2 Բորժոմում տեսնվելու միջոցին Թումանյանը բժշկին պատմել էր Աբասթումանում Տյաչկինի տանը ստացած ոչ այնքան լավ սննդի մասին։ Доклад-իդ շորշոփն… խոսքերով բանաստեղծը ակնարկել է Զարգարյանի՝ նոյեմբերի 11-ի բացիկի «ես էլ докладной-յը քո մասին գրեցի իշխանուհուն և K°» տողը (ԳԱԹ, Թֆ, № 625)։ Դա անհանգստացրել էր