236. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 391)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (14)։ Ժամանակը որոշվում է բովանդակությամբ՝ մոտավորապես, 1903 թ. ժողովածուն նախապատրաստելու համար նամակներ գրելու փաստով։
Տպագրվում է առաջին անգամ։
237. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 392)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԱԶֆ, № 16 (բ)։ Ժամանակը որոշվում է մոտավորապես։ Ըստ երևույթին գրված է Փիլ. Վարդազարյանին ուղարկված նախորդ երկտողի հետ՝ նույն օրը։
Տպագրվում է առաջին անգամ։
238. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 392)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (25)։ Ժամանակը որոշվում է մոտավորապես։
Այս կատակ երկտողով, թերևս, բանաստեղծը ինչ-որ բան է ուղարկել ընկերոջը կամ հրավիրել է ճաշի։
Տպագրվում է առաջին անգամ։
239. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 392)
Ինքնագիրը (այցետոմսի վրա) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (29):
Տպագրվում է առաջին անգամ։