1 9 0 3
240. ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ
Աբասթուման-Լոնդոն
(էջ 393)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 363։ Անթվակիր է. տարեթիվը ճշտվում է 1903՝ ամառվա ամիսներին Աբասթումանում՝ Մելիք-Հայկազյանների ամառանոցում հյուրընկալվելու փաստով։ Այդ մասին տե՛ս նաև հաջորդ նամակում։
Տպագրվել է ԵԺ V, 259-260։
1 Հեղինե Մելիք-Հայկազյանը գտնվում էր Լոնդոնում. վերադարձել է օգոստոսի 3-ին (տե՛ս նամակ № 251)։
2 Խոսքը վերաբերում է Վարվառա Մելիք-Հայկազյանին։
3 Ակնարկում է Հեղինեին:
241. ՕԼԳԱ ԹՈԻՍԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման — Շուլավեր
(էջ 394)
Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 71։ Տարեթիվը որոշվում է Աբասթումանից գրված լինելու փաստով, Շուլավեր ուղարկված լինելը՝ ըստ բովանդակության և Աշխեն Թումանյանի նույն թվի հուլիսի 1-ի բացիկի, ուր հայտնվում է, թե այդ օրը եկել են Շուլավեր։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Ինքնագրում՝ հունիսի, ակնհայտ վրիպում է. բանաստեղծը Աբասթուման հասել է հունիսի 28-ին (տե՛ս այս նամակը)։
2 Հավանաբար խոսքը վերաբերում է Մուրացանի կնոջը՝ Ոսկի Տեր–Հովհաննիսյանին։ Հասարակությանը հայտնի էր նրա մտերմությունը «Նոր դարի» խմբագիր Սպանդար Սպանդարյանի հետ, ըստ երևույթին, դա է եղել վիպասանի հոգեկան խանգարման պատճառը (որի մասին Թումանյանը գրել է 1908 թ. հուլիսի 2-ին Ավ. Իսահակյանին հղած նամակում, տե՛ս ԱՀ 10)։