270. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Էջմիածին-Թիֆլիս
(էջ 428)
Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1363։ Անթվակիր է, բացիկը կնիք չունի։ Տարեթիվը որոշվում է ըստ նույն օրը գրված նախորդ բացիկի փոստային կնիքի:
Տպագրվում է առաջին անգամ:
271. ՎԱՐՅԱ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻՆ
Էջմիածին-Թիֆլիս
(էջ 428)
Ինքնագիրն անհայտ է։ Տպագրվում է ըստ նախորդ գիտական հրապարակության՝ ԵԺ V, 267-270։
1 Տե՛ս նամակ № 268, ծանոթագրություն № 3։
2 Խրիմյան Հայրիկն է:
272. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
Թիֆլիս-Նոր Նախիջևան
(էջ 431)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 396։
Տպագրվել է ԵԺ V, 270։
1 Հասցեատիրոջ կինը Սրբուհի Բերբերյանն է, որ վախճանվել էր այդ տարվա փետրվարին՝ 28 տարեկան հասակում։ Կրթված, զարգացած կին էր (սովորել էր Խարկովում, ապա Մոսկվայում կատարելագործվել երաժուշտության ու երգեցողության մեջ)։ Նոր Նախիջևանում զբաղվել է հասարակական գործունեությամբ և գրականությամբ, աշխատակցել է Ռոստովում հրատարակվող «Донская речь» թերթին (1901-1903) և որպես թարգմանիչ-փոխադրող վարել թերթի գեղարվեստական բաժինը։ Իր տանը կազմակերպել է գրական երեկույթներ, որոնց մասնակցել են Մ. Բերբերյանը, Աղայանը (Նոր Նախիջևանում ապրած միջոցին): Երվ. Շահազիզը, Գր. Չուբարը, Մուշե վարդապետ Դանագյոզյանը և ուրիշներ։
2 Խոսքը վերաբերում է բանաստեղծությունների 1903 թ. ժողովածուին։