Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

268. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆ

Երևան-Թիֆլիս

(էջ 425)

Մայիսի 2

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 8։

Տպագրվել է ԵԺ V, 265-267:

1 Մայիսի 1-2-ին Աշխեն Թումանյանին Դսեղ ուղարկած բանաստեղծի նամակն անհայտ է։

2 Գարեգին վարդապետ Հովսեփյանն է (հետագայում կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո): Առաջնորդարանը գտնվում էր Ս. Սարգիս եկեղեցում (ինչպես այժմ)։

3 Երևանի խանի հիշատակված պալատը հայտնի է Սարդարի պալատ անունով։ Ռուսական զորքերի գրավումից հետո՝ 1827 թ., պալատը վեր է ածվել հիվանդանոցի (Ե. Շահազիզ, Հին Երևանը, 1931, էջ 180)։ Գտնվել է «Արարատ» գինու գործարանի այժմյան պահեստի տեղում, Հրազդան գետի ափին։

4 Հինը թուրքական-օսմանական մզկիթն էր, որ կառուցել էր Ռաջափ փաշան 1725-ին, 1827-ին վեր է ածվել ռուսական եկեղեցու։ Նորը կառուցել էր Երևանի վերջին՝ Հուսեին խան Սարդար, կոչվել է Աբաս Միրզայի մզկիթ (Աբաս Միրզա-ջամի) (նույն տեղում, էջ 182)։

5 Նամականիի նախորդ գիտական հրատարակության ծանոթագրությունը, թե բանաստեղծը մասնակցել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնարկմանը, ճիշտ չէ։ Հիշատակված եկեղեցին կառուցվել է 1869 թվականին և սկսել է գործել 1900-ից (նույն տեղում, էջ 221)։ Չպարզվեց, թե որ եկեղեցու հիմնարկմանն է մասնակցել Թումանյանը։

269. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Էջմիածին-Թիֆլիս

(էջ 427)

Մայիսի 3

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1231։ Թվագրությունը որոշվում է փոստային կնիքով։

Տպագրվում է առաջին անգամ։