5 «Կարոտը» գրել է 1892 թ., առաջին անգամ տպագրվել է Դ, «Սրտիս թագուհի, կարոտել եմ քեզ» վերնագրով և այնուհետև՝ ԲԹ։
6 Նկատի ունի Պուշկինի «Брожу ли я вдоль улиц шумных» բանաստեղծությունը։
7 Վերլուծության առարկան «Դու քո ճամփե՛ն գընա, քույրի՛կ...» բանաստեղծությունն է։
8 Խոսքը վերաբերում է 1903 թ. ժողովածուի մասին Ավ. Ահարոնյանի «Մատենախոսականին» (ստորագրված է Ա.), որտեղ, չնայած բանաստեղծություններին տրված որոշ իրարամերժ կարծիքներին, անվեր ապահորեն բարձր են գնահատված Թումանյանի պոեմները, հատկապես «Անուշը»։ «…Նա գյուղից, լեռներից, ձորերից, անտառներից եկավ և իր հետ բերեց «Անուշը»,—գրել է հեղինակը։—Մի ամբողջ աշխարհ է այդ պոեման, գեղեցիկ, հմայիչ աշխարհ, ուր մարդ լսում է հովերի շշունջը, ծառերի շառաչը, ջրերի կարկաչը, զգում է ծաղիկների բույրը, գյուղի հոտը… «Անուշը» մի գոհար է մեր գեղարվեստական գրականության մեջ»։ Չնայած այս բարձր կարծիքին, Թումանյանը կարող էր դժգոհ լինել Ահարոնյանի «Մատենախոսականի» որոշ գնահատականներից, հատկապես բանաստեղծություններին վերաբերող հատվածներից (ՄՃ, 1904, № 1)։
284. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Շուլավեր-Թիֆլիս
(էջ 442)
Ինքնագիրը (7 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎՖ, № 11 (գ)։
Տպագրվել է ԵԺ V, 277-281։
1 Նկատի ունի Փիլ. Վարդազարյանի օգոստոսի 13-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 454 (5)։
2 Խոսքը վերաբերում է Փիլ. Վարդազարյանի «Վշտի ու թախծի երգիչ Հովհաննես Թումանյան-քննադատական փորձ» վերնագրով գրքույկի (1905) նախապատրաստական աշխատանքներին։
3 Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» գրքից (ռուսերեն) կատարված թարգմանության աոանձին տողեր՝ 9 էջի վրա, գրված մատիտով, պահպանվում են ԹԹ, Նոր նյութերի, թղթապանակ, № 9։ Թարգմանությունների շարքում կա նաև այս հատվածը։
4 «Դու քո ճամփե՛ն գընա, քույրի՛կ…» բանաստեղծության երկրորդ քառատողից է։
5 Այս նախադասության մեջ թարգմանության բնագրի քարոզում բառից հետո պակասում է նա շանթն է (ԹԹ, Նոր նյութեր, թղթապանակ, № 9)։