Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/676

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպագրվել է 1903 թ. «Բանբեր գրականության և արվեստի» հանդեսի Ա գրքում (էջ 131—132) և ապա՝ ԲԹ:

4 Նկատի ունի 1902 թ. օգոստոսի 10-ի նամակում գրած իր «Ֆ-ին» բանաստեղծությունը, որը հետագայում «Ընկերիս» վերնագրով տպագրվել է ԲԹ։ Այս և «Տրտունջ» բանաստեղծությունները գրված են Վարդազարյանից ստացած 1902 թ. հուլիսի 31-ին նամակի տպավորության տակ (ԳԱԹ, Թֆ, № 1020)։

5 Նկատի ունի Վարդազարյանին գրած № 280 նամակը։

6 Խոսքը վերաբերում է «Սասունցի Դավիթ» պոեմի Բ մասին և դրա տպագրության համար Բաքվի հրատարակչական ընկերության հետ ունեցած պայմանավորվածությանը։ Մխիթար Տեր-Անդրեասյանի այդ նամակն անհայտ է, թեպետ վերջինիս և Քաջազնունու գրած նամակներից պարզվում է, որ հետագայում նույնպես, 1908 թ. ժողովածուի նախապատրաստման միջոցին, Բաքվի բարեկամները մի քանի անգամ բանաստեղծից պահանջել են հիշյալ պոեմի շարունակությունը։ Ինչ-ինչ պատճառներով նա ձգձգել է գրել, իսկ 1907 թ. հուլիսի վերջերին պարզ ասել է, թե «տրամադրություն չկա շարունակելու» (ԳԱԹ, Թֆ, № 1189, նաև՝ № 1124, 1125), Պոեմի Բ մասը այդպես կ մնացել է անավարտ և այդ վիճակում տպագրվել միայն 1925 թ. «նորք» ամսագրի 5—6 միացյալ համարում (այլ մանրամասնություններ տե՛ս ՍՀ 4, 538—541)։

283. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՑԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

(էջ 440)

Օգոստոսի 17

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 11 (բ)։

Տպագրվել է ԵԺ V, 276-277։

1 Վարդազարյանի նամակը, որի պատասխանը բանաստեղծի սույն նամակն է, անհայտ է։

2 Նկատի ունի № 282 նամակը։

3 Շիլլերի „Senusunch“ («Անձուկ») բանաստեղծության Թումանյանի թարգմանությունը կատարված է Ժուկովսկու ռուսերեն թարգմանությունից («Желание»), որից նա բաց է թողել վերջին 12 տողը (թարգմանել է 1902 թ., աոաջին անգամ տպագրվել է ՏԶ, 1902, № 15)։

4 Նկատի ունի Պուշկինի «Заклинание» բանաստեղծության թարգմանությունը «Եթե իրավ է, որ գիշերները…» սկզբնատողով (թարգմանել է 1890 թ., առաջին անգամ տպապագրվել է ՏԶ, 1899, № 18)։