Էջ:Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը Հատոր Ա.pdf/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ (ԿՈՆՍՊԵԿՏ)
ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐԻ
⸺ օօ ⸺
ԱՌԱՋԱԲԱՆ

Թուրքահայ հեղափոխության պատմությունն իմանալու անհրաժեշտությունը: — Ներկա աշխատությունն այդ պատմության մի ճյուղն է պարունակում — գափարախոսությունը միայն: — Աղբյուրներ: — Շնորհակալիքներ: Երես 5:

ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ
1.

Զեյթունը և նրա կռիվները: — 1862-ի ապստամբությունը: — Այս դեպքիի նոր լուսաբանությունը: — Միքայել Նալբանդյանը և ռուս քաղաքական վտարանդիներն արտասահմանում: Երես 9:

2.

Ի՞նչ է նարոդնիկությունը: — Բակունիզմ, բունթարություն: — Ռուսական սոցիալիզմի հավատամքը — գյուղական համայնքը իբրև փրկարար եվրոպական կապիալիզմի դեմ: — Հեղափոխություն գյուղացիության միջոցով: — «Նարոդնայա Վոլիա»: Երես 10:

3.

Միքայել Նալբանդյանի գրական դեմքը: — «Սոցիալիստ», «Կարմիր Հանրապետական»: — «Երկրագործությունն իբրև ուղիղ ճանապարհ»: — Մասնավոր սեփականության հարցը: — Համայնական հողատիրություն: — Գաղափարական երկվորյակություն: — Նալբանդյանն արտասահմանում և Նալբանդյանը Ռուսաստանում: — Կես սոցիալիստ և լուսավորչական հայրենասեր: Երես 14:

4.

Նալբանդյանը՝ նախատիպ գաղութահայ ինտելիգենցիայի: — Անծանոթություն հայկակնա իրականության: — Նալբանդյանը և թուրքահայ գյուղացին: — Միամիտ անգիտությունը հասնում է չարախոսության: — թուրքահայ գյուղացու գաղթման պատճառները: — Նալբանդյանի առաջարկած միջոցները: Վաշխառուական կապիտալն իբրև փրկություն: — Թուրքահայ գյուղացին զոհ այսպիսի անգիտության: — Գաղութահայ ազգասիրությունը և թուրքաց Հայաստանը: — Մի հատված Ս. Շահազիիզյանի «Լևոնի վիշտը» քերթվածից: — Ապստամբության գաղափարը: — Նրան հրահրում է Բակունինի համասլավոնական բունթարությունը: — Համասլավոնական շարժումների ահագին ազդեցությունը թուրքահայ ժողովրդի ճակատագրի վրա: — Բակունինի ծրագիրը սլավոնական ցեղերն ապստամբեցնելու մասին: —