Էջ:Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը Հատոր Ա.pdf/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թուրքահայերը մտնում են այդ ծրագրի մեջ: — Զեյթունն ապստամբելու միտքը: — Նալբանդյանը՝ Բակունինի գործակալ: Երես 16:

5.

Զեյթունի 1862-ի ապստամբությունը: — Նրա նշանակությունը հայ հայրենասիրական գիտակցության մեջ: — Զեյթունը՝ ռազմական նշանաբան: — Զեյթունը՝ առաջնորդ դեպի միջազգային դիվանագիտություն: — Պրոպագանդան Եվրոպայում: — Նապոլեոն Գ-ը և Զեյթունը: — Պայքար լուսավորչական և կաթոլիկ հայ կղերի միջև: — Լուսավորչական կղերի սեփականատիրական հասկացողությունը հայ ժողովրդի մասին: — Նրա հաղթանակը: Երես 27:

ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ
1.

Հայկական բարձրավանդակի աշխարհագրական, տնտեսական և ռազմագիտական պայմանների ստեղծած քաղաքական խնդիրը նրա վրա բնակվող ժողովուրդների համար: — միայն ուժեղ պետական կազմակերպությունը կարող է պահվել այդտեղ: — Եվ յուրաքանչյուր ժողովրդի համար հարց է դառնում այդ բարձրավանդակի վրա քաղաքական անկախություն պահպանելու կարելիությունը: — Ուժեղ պետականություն հնարավոր է մի ժողովրդի միացման հետևանքով: — ԻԻսկ Հայաստանի բնությունը գերազանցորեն գավառական անջատավորում է առաջացնում: — Տնտեսական հիմքեր: — Արոտային և հովտային կամ վաչկատուն ու նստակյաց տնտեսությունների հակամարտությունը: — Ուրարտուի օրինակը: — Տնտեսական վերելք և պետական կենտրոնացում: — Ուրարտուն հաջողությամբ լուծում է Հայկական բարձրավանդակի ներկայացրած պահանջը — սեփական միջոցներով պահպանել քաղաքական անկախություն: — Անկում: —Այնուհետև Ուրարտուն չի կարողանում իրացնել քաղաքակնա պահանջը: — Վաչկատուն տնտեսության տիրապետությունն ի դեմս Արևմուտքից եկած հայերի: — Ուրարտացիների կամ խալդերի ցրումը: — Այնուհետև ւորարտական կամ խալդական հարց է դառնում այդ ժողովրդի տնտեսական-մշակութային գոյությունը: — Հայ ժողովրդի օրինակը՝ ճիշտ կրկնություն ուրարտական օրինակի: — Հայաստանի քաղաքական անկումից և հայ ժողովրդի ցրիվ գալուց հետո՝ Հայոց հարցը դառնում էր լոկ տնտեսական գոյության հարց: Երես 32:

2.

Թուրքահայ գյուղացիության ճորտային դրությունը: — Քրդական ճորտատիրությունը ժառանգորդ նախարարական ճորտատիրության: — Թանզիմաթ և ճորտային դրության վերացումը: — Թափուի սիստեմ: — Ճորտատերերը չեն հպատակվում թանզիմաթին: — Հայ գյուղացիությունը շատ տեղերում շարունակում է մնալ ճորտ: — Թուրք կառավարության վերաբեր-