Jump to content

Էջ:Իմամաթ.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

150

ԻՄԱՄԱԹ

րորդը իսկական հողի տիրոջ՝ պետութեան յանձնել ամէն տարի և մի տասներորդ էլ իւր աշխատութեան վարձ, դրած ծախսերին շահ—տոկոսիք ստանալ, թողնելով մնացորդ 8/10 երկրամշակին։ Նախորդ դարերում, երբ ներկա սիստէմով ադմինիստրացիա գոյութիւն չունէր, կալւածատէր խաները կառավարութեան ամենաստորին պաշտօնականներն էին, որոնք կառավարում էին գիւղական համայնքը, սրանց գործերը կարգադրում, դատերը վարում և պետական հարկերը հաւաքելով յանձնում էին նահանգապետներին (հաքիմներին)։ հին կարգերի համաձայն, եթէ մի կալւածք ամայանա, անմարդաբնակ դառնա, կալւածքը վերադարձւում է Շահնշահին՝ իսկական տիրոջը և ամայի հողերը մասնաւոր տէր չունին։ Շատ վաղ Ժամանակներից շահերի շհորհներով զանազան վարչական խան—խաւաներ իւրացրել են երկրի՝ Ատրպատական աշխարհի բոլոր գիւղերը և կառավարել են որպէս մշտնջենաւոր և ժառանգական կապալառու պաշտօնակալներ այդ կալւածների, որոնց իրաւունքները սահմանափակւած են եղել վերոգրեալ և յետագա պայմաններով։

5. Նախորդ դարերում գաւառների տիրող խաների ժառանգները կալւածները բաժանելով իրար մէջ, առաջադրել են ներկա գիւղատէր կալւածատիրութիւնը։ Շէրիական կարգերի համաձայն կալւածները ժառանգների մէջ այնքան է բաժան բաժան դառնել, որ այսօր մի գերդաստանի անդամները ժառանգել են որևէ գիւղի մի քառորդը, վեցերորդը, տասներորդը կամ քառասներորդը, որոնցից առաջացել է «խրդամալիքութիւնը» (մանր—կալւածատիրաթիւն)։ Նոյնպէս Իրանի երկրռւմ նախընթաց դարերում տիրած շփոթութիւնների և անիշխանութիւնների շրջանում զանազան բռնակալներ, աւազակներ, սրի և գնդակի ճարպիկ շարժողներ յափշ-