Jump to content

Էջ:Իմամաթ.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կեղեքելով, գիւղերի վրա դրած դրամագլխից 10-20%

փող  վերցնելով, հետզհետէ նորանոր կալւածներ գնելով, ընդարձակեցին իրենց գործերը։Խաւանից շատերը չկարողացան դիմանալ և իրենց կալւածները գրաւ դնելով, ծախելով կորցրին, իսկ վաճառականները, մանաւանդ կղերը հետզհետէ կենտրոնացրին իրենց ձեռքը ամբողջ նահանգի հողերը։ Այսօր կալւածնեիի 1/3 մասը վաճառականութեան և մի 1/3 մառն էլ գտնւում է խաւտնի ձեռքին։ Գլխաւոր կալւածատէրների սինդիկը ամէն միջոցի դիմում է, որ հացահատիկի գինը չընկնի, նրան հետևում են մանր կալւածատները և քաղաքների ազգաբնակութիւններին մսխալով են ուտացնում—վաճառում հացը։

28. Քաղաքում կալւածատէրների սինդիկը ցորենի գինը 220—250՝դրանի էր ծախում. բայց Նիղամի-Սալթանէն 140 դրանի էր մատակարարում ցորենը հացթուխներին, որպէսզի վերջիններն էլ այդ գնով հաց մատակարարեն ժողովրդին.այսինք լիտրը 1,40 դրանի: Այս նպաստը մի մեծ բարիք էր Թաւրիզի ազգաբնակութեան համար, որոնք ցորեն գնելու և իրենց տներում հաց թխելու հնարաւորութիւն չունէին։ Ամէն օր իւրաքանչիւր հացթուխին մի խալւար ցորեն էին մատակարարում. հսկում էին, որ հացթուխն էլ օրական խալւար ու կէս ծախէ։ Հացագործների վրա յատուկ կօնտրօլ կար, որոնք ամէն իրիկուն ղեկուցումն Էին տալիս ուր հարկն է։ Յայտանի բան է հացագործները կարոզ էին կարգին շահւել, 14 թումանի ցորենը 21 թումանի ծախելով,բայց եթէ նրանք պարատւորւած չլինէին Նիղամի-Սալթանէի խոհանոցի ծախսը մատակարարել, ոստիկանապետից ֆարաչ բաչիից և ֆարրաշներից չկողոպտւԼին և թաղապետների նւէրներ հասցնելու չպարտաւորւէին։ Եթէ մի֊