Jump to content

Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջադրանքները ժամկետին և ժամկետից շուտ կատարելու և արդեն մոտ տարիներին հասնելու և անցնելու Միացեալ Նահանգներին։

Սովետական Միությունում մսի արտադրանքը 1959 թ. 1958 թ. համեմատությամբ ավելացավ 1.2 միլիոն տոննայով, կաթինը 3.3 միլիոն տոննայով, ձվինը՝ 2 միլիարդ հատով, բրդինը՝ 33.6 միլիոն ցենտներով, ըստ որում կաթի արտադրանքը երկրում հասավ 62 միլիոն տոննայի, գերազանցելով Միացյալ Նահանգների մակարդակը 5.6 միլիոն տոննայով։ Կարագի արտադրանքով մենք գերազանցեցինք Միացյալ Նահանգներին նաև մեկ շնչին ընկնող արտադրանքի քանակով։ Եթե Միացյալ Նահանգներում անցյալ տարի մեկ շնչին հասնում էր 3.7 կգ. կարագ, ապա մեզ մոտ 4.0 կգ.:

Գյուղատնտեսաթյան ասպարեզում յոթնամյակի առաջին տարիների պլանների կատարումն ու գերակատարումը, ինչպես և Ամերիկայի Միացյալ Նահանգներին անասնապահական մթերքների մեկ շնչին ընկնող արտադրանքով հասնելու հաջողությունները, սովխոզների և կոլտնտեսությունների անձնվեր աշխատանքի արդյունքն է։ Այդ ձեռնարկություններից յուրաքանչյուրը իր ուրույն տեղն է գրավում կոմունիստական շինարարության ճանապարհին[1]: Նրանց աշխատանքի արդյունքները նշանակալի են այնքանով, որքանով սովխոզների բանվորները և կոլտնտեսականները լավ են տիրապետում տնտեսության կառավարման, տնտեսավարման գործին։ Այս արդեն որոշ չափով պատասխանում է այն հարցին, թե ինչու ամեն մի կոլտնտեսական և սովխոզի բանվոր պետք է իմանա իր տնտեսության էկոնոմիկան։

  1. Այս պարապմունքում ունկնդիրներին պետք Է ծանոթացնել տվյալ սովխոզի կամ կոլտնտեսության ծրագրին և նրանց հիմնական խնդիրներին յոթնամյակում։ Պետք է ցույց տալ, թե ի՞նչ կտա ժողովրդական տնտեսությանը ձեռնարկության կողմից ընդունած յոթնամյա պլանի կատարումը։ Ինչսլե՞ս է սովխոզը» կամ կոլտնտեսությունը կատարում իրեն վրա վերցրած սոցիալիսատկան պարտավորությունը պլանները ժամկետից շուտ կատարելու գործում