Jump to content

Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետական խնդրի հետ՝ մոտակա տարիներին հասնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ մեկ շնչին ընկնող մսի, կաթի և յուղի արտադրանքի չափով։

Կապիտալիստական առավել զարգացած երկրներին տնտեսապես հասնելու և անցնելու խնդիրը առաջին անգամ առաջ է քաշել Վ. Ի. Լենինը Հոկտեմբերյան ռևոլյուցիայի նախօրյակին՝ 1917 թ. սեպտեմբերին։ Իր «Սպառնացող աղետը և ինչպես պայքարել նրա դեմ» աշխատության մեջ նա գրում էր. «Ռևոլյուցիան արեց այն, որ Ռուսաստանը մի քանի ամսում քաղաքական կարդերով հասավ առաջավոր երկրներին։ Բայց այդ քիչ է: Պատերազմ անողոք է, նա հարցը դնում է անողոք կտրականությամբ՝ կա՛մ կործանվել, կա՛մ հասնել առաջավոր երկրներին և նրանցից առաջ անցնել նաև տնտեսապես:

Ժողովրդական տնտեսության առաջին և երկրորդ հնգամյակների հաջող կատարումը, արդյունաբերության տեխնիկական վերակառուցման մեծ նվաճումները հնարավոր դարձրին 1939 թվականին պարտիայի 18-րդ համագումարում առաջին անգամ այդ խնդիրը դնել սովետական ժողովրդի առաջ։

ՍՄԿՊ 21-րդ համագումարում ընկեր Ն. Սա Խրուշչովը իր զեկուցման մեջ կանգ առնելով այդ հարցի վրա ասաց. «Ներկայումս մեր խնդիրն է՝ հասնել համաշխարհային արտադրության մեջ կապիտալիստական սիստեմի հանդեպ սոցիալիստական սիստեմի գերակշռության հանրային աշխատանքի արտադրողականությամբ, մեկ շնչին ընկնող արտադրանքի արտադրությամբ գերազանցել առավել զարգացած կապիտալիստկան երկրներին և ապահովել աշխարհում ամենաբարձր կենսամակարդակը»։

Ամերիկայի Միացյալ նահանգներին մեկ շնչին ընկնող անասնապահական մթերքների արտադրությամբ հասնելու համաժողովրդական շարժումը մեծ ծավալ ստացավ յոթնամյակի առաջին տարիներին։ Այդ տարիների պլանների կատարման և գերակատարման ցուցանիշները ցույց տվեցին, որ մեզ մոտ կան բոլոր հնարավորությունները անասնապահական կարևորագույն մթերքների արտադրությամբ յոթնամյակի