գործում աշխատավորների լայն մասսաների մասնակցության հետ։ Այդ զուգակցումը հիմնվում է նրա վրա, որ ձեռնարկության ղեկավարի և այնտեղ աշխատող բոլոր բանվորների ու ծառայողների շահերը միասնական են և առաջին հերթին բխում են համաժողովրդական պետական շահերից։ Ձեռնարկության ղեկավարման գործում աշխատավորների լալն մասսաների մասնակցությունը ոչ թե խանգարում, այլ օգնում, օժանդակում է ղեկավարությանը հայտնաբերել ձեռնարկության մեջ եղած թերությունները և ետ մնացած օղակները, ճիշտ լուծել ձեռնարկությունում առաջացած տնտեսական խնդիրները՝ կապված պլանային առաջադրանքների ու վերցրած պարտավորությունների հետ:
Սոցիալիստական ձեռնարկությունների գործունեությունը կապված է դրամական և նյութական մեծ միջոցների օգտագործման հետ։ Այդ միջոցների խնայողաբար օգտագործումը (ծախսած ամեն մի ռուբլու դիմաց հնարավորին չափ շատ արտադրանք ստանալը) տնտեսավարության ամենակարևորագույն խնդիրներից մեկն է:
Պարտիան ելնելով լենինյան դիրեկտիվներից գտնում է, որ այդ նպատակին հասնելու համար տնտեսությունը պետք կառուցել ոչ թե անմիջական խանդավառության վրա, այլ խանդավառության օգնությամբ, արտադրության արդյունքների մեջ անձնական շահագրգռվածության, տնտեսական հաշվարկի հիման վրա։
Տնտեսական հաշվարկ կիրառելիս ձեռնարկությունը պետք է ոչ միայն ծածկի արտադրության ծախսերը, այլև պետք է շահույթ ստանա, այսինքն՝ շահույթաբեր լինի։ Տնտեսական հաշվարկը հիմնվում է նաև նյութական շահագրգռվածության սկզբունքի կիրառման վրա, քանի որ բարձր շահույթ ստանալը, արտադրական պլանների դերակատարումը հնարավորություն են տալիս բարելավել ձեռնարկության բանվորների և ծառայողների կուլտուր-կենցաղային պայմանները։
Տնտեսության ղեկավարման ձևերը, լինելով սկզբունքորեն միատեսակ, զարգացման երկար ուղի են անցել Սովետական իշխանության հաստատումից հետո։