Jump to content

Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ռազմական կոմունիզմի շրջանին բնորոշ դեմոկրատիզմի և միանձնյա ղեկավարության հասկացողության սահմանումը տվել է Վլադիմիր Իլյիչ Լենինը իր «Սովետական իշխանության հերթական խնդիրները» գրքում։ «Պետք է սովորել,— ասում է Լենինը,— աշխատավոր մասսաների բուռն, գարնանային հորդությամբ հոսող, բոլոր ափերից դուրս եկող միտինգային դեմոկրատիզմը միացնել երկաթե կարգապահության հետ աշխատանքի ժամանակ, անառարկելի ենթարկման հետ — մի անձի, սովետական ղեկավարի կամքին՝ աշխատանքի ժամանակ»։

Տնտեսության ղեկավարման ձևերի զարգացումը վեջին տարիներին բնորոշվում է աշխատավորների և հասարակական կազմակերպությունների ավելի լայն մասնակցաթյամբ և նրանց իրավունքների ընդլայնումով արտադրութեան կառավարման գործում։ Դեմոկրատիայի այդ ընդլայնումը իրագործվեց պարտիայի և կառավարության 1956 և 1957 թվականների պրոֆեսիոնալ միությունների իրավունքների լայնացման և արտելի կառավարման գործում կոլտնտեսականների նախաձեռնության զարգացման մասին որոշումներից հետո։


ԿՈԼՏՆՏԵՍՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ ԵՎ

ՍՈՎԽՈԶՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ

ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՆ ԵՆ

ԱՍՌՄ-ում սոցիալիստական գյուղատնտեսությունը ունի երկու տիպի ձեռնարկություններ. պետական՝ սովխոզներ և կոոպերատիվ՝ կոլտնտեսություններ։

Որո՞նք են սոցիալիստական գյուղատնտեսության և նրա ձեռնարկությունների առանձնահատկությունները և ի՞նչ առավելություն ունեն կապիտալիստական գյուղատնտեսության նկատմամբ։

1. Գյուղատնտեսության սոցիալիստական սիստեմի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այստեղ