Jump to content

Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անբաժանելիորեն իշխում է արտադրության միջոցների սոցիալիստական սեփականությունը։ Կապիտալիստական սիստեմը ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության մեջ բնորոշվում է արտադրության միջոցների և այդ թվում հողի մասնավոր սեփականությամբ։

Սովետական Միությունում հողը պետական, համաժողովրդական սեփականություն է։ Հողի՝ որպես գյուղատնտեսության հիմնական արտադրական միջոցի, պետական, համաժողովրդական սեփականությունը ապահովում է նրա լրիվ, բազմակողմանի օգտագործումը։

2. Սոցիալիստական գյուղատնտեսությունը զարգանում է պլանային հիմքերի վրա։ Այդ բացառում է ագրարային ճգնաժամի հնարավորությունը, որը բնորոշ է կապիտալիստական երկրներին: Այդ ճգնաժամերի ընթացքում, չնայած կապիտալիստական աշխարհի միլիոնավոր աշխատավորների ծայրաստիճան աղքատության, հազարավոր տոննաներով սննդամթերքներ, վաճառքի շուկաներ չլինելու պատճառով ոչնչացվում են։

3. Գյուղատնտեսաթյան ռացիոնալ, պլանային վարումը ենթադրում է գյուղատնտեսական առանձին գոտիների, շրջանների տնտեսապես նպատակահարմար մասնագիտացում տվյալ երկրի բնական ու տնտեսական պայմաններին համապատասխան։ Գյուղատնտեսութան տեղաբաշխման և մասնագիտացման ժամանակ նախատեսվում է բազմաճյուղ տնտեսություն, ըստ որում հիմնական, առաջատար ճյուղերի հետ զուգակցվում են լրացուցիչ ճյուղեր։ Այս բոլորը նպաստում են տնտեսության հողային, ջրային և նյութական այլ ռեսուրսների ճիշտ և լրիվ օգտագործմանը։

Կապիտալիստական երկրներում գյուղատնտեսական արտադրությունը մասնագիտանում է կապիտալիստական մոնոպոլիաների պահանջին համապատասխան, որոնք գերադասում են մեկ կուլտուրայի՝ մոնոկուլտուրայի տնտեսություն։ Սակայն միջազգային շուկայի կոնյունկտուրային փոփոխությունները հաճախ առաջ են բերում մանր գյուղացիական տնտեսությանների քայքայում։