Jump to content

Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շնորհիվ գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման համեմատաբար ավելի բարձր մակարդակի և հողագործության ու անասնապահության կուլտուրայի ավելի արագ վերելքի, սովխոզները հասան ավելի բարձր աշխատանքային արտադրողականության, քան կոլտնտեսությունները։

Սովխոզների և կոլտնտեսությունների տարբերությունը, ինչպես վերևում նշվեց, պայմանավորված է սեփականության տարբեր ձևերով՝ պետական-համաժողովրդական և կոոպերատիվ-կոլտնտեսային ։

Արտադրական ուժերի հետագա զարգացումը պետք է բարձրացնի կոլտնտեսային արտադրության հանրայնացման մակարդակը, որը կհանգեցնի սեփականութլան երկու ձևերի մերձեցման և ի վերջո նրանց միավորմանը որպես միասնական կոմունիստական սեփականություն։

ՍՄԿՊ 21-րդ համագումարում իր զեկուցման մեջ ընկեր Ն․ Ս․ Խրուշչովը ցույց տվեց կոլտնտեսային արտադրության հանրայնացման հետևյալ կոնկրետ ձևերը.

Առաջինը՝ կոլտնտեսությունների անբաժանելի ֆոնդերի անշեղ աճն է, որը կոլտնտեսության արտադրության զարգացման հիմքն է կազմում։ Կոլտնտեսությունների անբաժանելի ֆոնդերը ըստ իրենց բնույթի քիչ բանով են տարբերվում պետական ձեռնարկությունների արտադրական ֆոնդերից: Ինչպես պետական ձեռնարկությունների արտադրական ֆոնդերը, կոլտնտեսությունների անբաժնելի ֆոնդերի սեփականությունը նույնպես իրենից ներկայացնում է հանրային, սոցիալիստական սեփականություն։ Կոլտնտեսությունների անբաժանելի ֆոնդերի մեջ մտնող արտադրության միջոցները, ինչպես և պետական ձեռնարկությունների արտադրական ֆոնդերը, ենթակա չեն բաժանման։ Կոլտնտեսության անբաժանելի ֆոնդերը ըստ էության շատ ընդհանուր գծեր ունեն համաժողովրդական սեփականության հետ, դա ապացույցն է այն բանի, որ կոլտնտեսության անբաժանելի ֆոնդերի անշեղ աճման միջոցով ապահովվում է կոլտնտեսային արտադրության հանրայնացման մակարդակի բարձրացումը: