Jump to content

Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկրորդը՝ հանրային տնտեսության զարգացման ու կոլտնտեսային մթերքների աճին զուգընթաց կոլտնտեսականների տնամերձ տնտեսությունից ստացած արտադրանքի բաժնի կրճատումն է։ Կոլտնտեսականների պահանջմունքը հացի, կաթի, մսի, բանջարեղենի, կարտոֆիլի, մրգի նկատմամբ ավելի մեծ չափով կբավարարվի տնտեսապես ավելի շահավետ հանրային կոլտնտեսային արտադրությունից։

Երրորդը՝ միջկոլտնտեսային արտադրական կապերի, կոլտնտեսությանների միջև տարբեր ձևերի համագործակցության լայն զարգացումն է։

Միջկոլտնտեսային սեփականությունը կոոպերատիվ-տնտեսային սեփականության ավելի զարգացած ձևն է, քան առանձին կոլտնտեսությանների սեփականությունը։ Սեփականության այդ ձևը իրենից ներկայացնում է առանձին կոլտնտեսաթյունների խմբային սեփականությունից համաժողովրդական սեփականությանն անցնելու առաջին աստիճանը։

Չորրորդը՝ կոլտնտեսային արտադրության միջոցների յուրատեսակ միավորումն է պետական արտադրական միջոցների հետ։ Այդ տեղի կունենա գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիայի մեքենայացման և կոլտնտեսային արտադրության ավտոմատացման հետևանքով։ Միջկոլտնտեսային սեփականությունից հետո դա կլինի հանրային սոցիալիստական սեփականության զարգացման ավելի բարձր աստիճանը։ Սեփականության երկու ձևերի միավորումը այն ճանապարհն է, որը պետք է վերացնի մեր հասարակության երկու դասակարգերի, բանվոր դասակարգի և գյուղացիության միջև եղած էական տարբերությունը։

Սեփականության երկու ձևերի միավորումը կլուծի նաև մի այլ կարևոր պրոբլեմ՝ քաղաքի և գյուղի միջև եղած էական տարբերության հաղթահարումը։ Այս բոլորը միաժամանակ կհանգեցնի այն բանին, որ գյուղատնտեսական աշխատանքը հետզհետե կսկսի վերածվել ինդուստրիալ սւշխատանքի տարատեսակի։