Jump to content

Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտավորությունները ժամկետին և ժամկետից շուտ կատարելու համար։

Վերջն տարիներին մեծ չափով բարձրացավ պրոֆմիութենական կազմակերպությունների դերը պետական ձեռնարկությունների կառավարման գործում։ ՍՍՌՄ Գերագույն Սովետի Նախագահությունը, ելնելով 1957 թ. ՍՄԿՊ Դեկտեմբերյան պլենումի որոշումներից, 1958 թ. հրամանագրով հաստատեց ֆաբրիկա-գործարանային, տեղական պրոֆեսիոնալ միության իրավունքների կանոնադրությունը։ Հաշվի առնելով, որ պրոֆեսիոնալ միությունների առաջ դրված խնդիրների կատարման գործում վճռական դերը սկզբնական կազմակերպություններին է պատկանում, ՍՄԿՊ Դեկտեմբերյան պլենումը նպատակահարմար գտավ լայնացնել պրոֆմիությունների ֆաբրիկա-գործարանային և տեղական կոմիտեների ֆունկցիաներն ու իրավունքները։

Պրոֆեսիոնալ տեղական կոմիտեները իրավունք ունեն լսելու սովխոզի դիրեկտորի զեկուցումը արտադրական պլանների կատարման և բոլոր այն միջոցառումների մասին, որոնք վերահսկվում են հասարակական կազմակերպությունների կողմից և պահանջելու վերացնել հայտնաբերված թերությունները։

Պետական ձեռնարկություններում ադմինիստրացիան իրավունք չունի առանց պրոֆմիութենական կազմակերպության համաձայնության ընդունել կամ հեռացնել բանվորներին։

Ֆաբրիկա-գործարանային տեղական կոմիտեները անհրաժեշտության դեպքում կարող են հարց հարուցել համապատասխան կազմակերպությունների առաջ սովխոզի ղեկավար աշխատողներին աշխատանքից հանելու կամ պատժելու մասին, եթե նրանք չեն կատարում կոլեկտիվ պայմանագրում նախատեսված իրենց պարտավորությունները, խախտում են աշխատանքային կանոնադրությունը, հանդես են բերում բյուրոկրատիզմ ու քաշքշուկ բանվորների նկատմամբ։

Սովխոզում առանձնապես մեծ է պարտիական կազմակերպության դերը։ Իրականացնելով տնտեսության ադմինիստրացիայի գործունեությունը հսկելու իր իրավունքը, պարտիական