Jump to content

Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ագրոտեխնիկական, զոոտեխնիկական, մեխանիզացիայի) հարցերով սովխոզի գլխավոր մասնագետին։

Ինչպես ամբողջ սովխոզի, ի մի վերցրած, այնպես էլ նրա բաժանմունքների ու ֆերմաների ղեկավարումը իրագործվում է միանձնյա ղեկավարության սկզբունքով։

Միանձնյա ղեկավարությունը սովխոզներում, ինչպես և մյուս պետական ձեռնարկություններում, չի բացառում, այլ ընդհակառակը ենթադրում է բանվորների և ծաոայողների ակտիվ մասնակցությունը արտադրության կառավարման գործում։ Այդ մասնակցությունը արաահայտվում է առաջին հերթին նրանով, որ սովխոզի մասնագետները, բրիգադիրները և առաջավոր բանվորներն ու ծառայողները ակտիվ կերպով մասնակցում են տնտեսության տարեկան և հեռանկարային արտադրական-ֆինանսական պլանները կազմելուն, բոլոր այն կազմակերպչական տեխնիկական միջոցառամների մշակմանը, որոնք ուղղված են պետության կողմից սովխոզի առաջ դրած խնդիրների՝ գյուղատնտեսական մթերքների արտադրության և հանձնման, նրանց որակի լավացման ու ինքնարժեքի իջեցման հարցերի լուծմանը։ Նրանց մասնակցությունը երևան է գալիս նաև ժողովներում սովխոզային արտադրության հիմնական հարցերի քննադատության և սովխոզի աշխատանքում եղած թերությունների համարձակ քննադատության մեջ։

Սովխոզի արտադրության կառավարման գործում բանվորների և ծառայողների մասնակցության կարևոր ձևերից մեկն էլ պլանների կատարման և գերակատարման համար մասսայական սոցիալիստական մրցաթյունն է, որի ընթացքում հայտնաբերվում և օգտադործվում են արտադրության նոր ռեզերվներ։

Սովխոզի բանվորներին արտադրաթյան կառավարման գործին մասնակից դարձնելու գործում մեծ է հասարակական կազմակերպությունների և առաջին հերթին պրոֆմիութենական կազմակերպաթյունների դերը: Հասարակական կազմակերպությունները գլխավորում են կոլեկտիվի պայքարը պետական պլանները և ընդունված սոցիալիստական