Jump to content

Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոլտնտեսային հանրային ֆոնդերի չափը, մթերքների և դրամի քանակությունը, որոշում է գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվության ու անասունների մթերատվության բարձրացման առաջադրանքները գերակատարելու համար կոլտնտեսականների տրվելիք լրացուցիչ վարձատրության չափը և կարգը, որոշում է կոլտնտեսականների տնամերձ տնտեսության չափը, սահմանում է աշխօրերի անհրաժեշտ մինիմումը և այլն։

Գյուղատնտեսական արտելի վարչաթյունը ընտրվում է ընդհանուր ժողովում երկու տարի ժամանակով։ Արտելի աշխատանքները ղեկավարելու համար ընդհանուր ժողովը 2 տարով ընտրում է կոլտնտեսության նախագահ, որը միաժամանակ վարչության նախագահն է։ Նախագահը պարտավոր է ամիսը ոչ պակաս քան 2 անգամ հրավիրել վարչության նիստ։ Կոլտնտեսության վարչության և նրա կողմից նշանակված պաշտոնյա անձանց գործունեության նկատմամբ սիստեմատիկ հասարակական վերահսկում իրագործելու համար ընդհանուր ժողովը 2 տարով ընտրում է վերստուգիչ հանձնաժողով։ Վերստուգիչ հանձնաժոժովը տարեկան 4 անգամ պետք է կատարի վերստուգում։ Վերստուգման ակտերը հաստատվում են կոլտնտեսականների ընդհանուր ժողովի կողմից։ Վերստուգիչ հանձնաժողովը հաշվետու է արտելի անդամների ընդհանուր ժողովին:

Ամեն մի կոլտնտեսությունում գործերի կառավարումը պետք է կառուցված լինի ճիշտ և մտածված։ Վարչության, կոլտնտեսության նախագահի, բրիգադիրների, ֆերմաների վարիչների և կոլտնտեսության բոլոր մյուս պաշտոնական անձանց աշխատանքը առաջին հերթին պետք է ուղղված լինի արտելի հանրային տնտեսության ամրապնդմանը, համախառն ու ապրանքային արտադրանքի ավելացմանը, պետության առաջ գյուղատնտեսական մթերքների վաճառքի առաջադրանքները կատարելուն, կոլտնտեսականների հանրային և անձնական շահերի ճիշտ զուգակցմանը։

Կոլտնտեսության կառավարման ապարատի կոնկրետ կառուցվածքը պետք է կախված լինի տնտեսության արտադրանքի