Jump to content

Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստրուկտուրայից, առանձին ճյուղերի առկայությունից ու նրանց զարգացման աստիճանից։ Հողատեսքերի ու վարելահողի չափին, անասնապահության ստուրկտուրային և օժանդակ ձեռնարկություններին համապատասխան կազմակերպվում են բրիգադներ և անասնապահական ֆերմաներ։ Այն կոլտնտեսություններում, որտեղ զարգանում է խոշոր ապրանքային խաղողագործությունը, բանջարաբուծությունը, բացի դաշտավարական բրիգադներից, կազմակերպվում են նաև այգեգործական, բանջարաբուծական և, եթե անհրաժեշտ է, ուրիշ մասնագիտացված բրիգադներ։ Այն բրիգադների ներսում, որտեղ մեծ տարածություններ են զբաղեցրած շարահերկ ու ձեռքի շատ աշխատանք պահանջող կուլտուրաներով՝ կազմակերպում են օղակներ, օղակավարները կոլտնտեսականներին հավասար կատարում էն բոլոր աշխատանքները և միաժամանակ օգնում են բրիգագնեդին օղակները ղեկավարելու գործում։

Մեքենա-տրակտորային կայանները վերացնելուց և տեխնիկան կոլտնտեսություններին վաճառելուց հետո շատ կոլտնտեսություններում առաջացան մեքենա-տրակտորային պարկի օգտագործման նոր առաջավոր ձևեր՝ տրակտորա-դաշտավարական միացյալ բրիգադներ։ Փորձը ցույց է տալիս, որ դաշտավարական և տրակտորային բրիգադների միացումը, բարձրացնելով մեխանիզատորների պատասխանատվությունը արտադրությունում, զգալիորեն բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը դաշտավարության մեջ։

Բրիգադիրները և անասնապահական ֆերմաների վարիչները ենթարկվում են կոլտնտեսության նախագահին, իսկ մասնագիտական հարցերում՝ կոլտնտեսության գյուղատնտեսին ու զոոտեխնիկին։

Կոլտնտեսային կյանքի մեջ առավել մեծ նշանակաթյուն ունի արտելի պարտիական կազմակերպութունը, որն անշեղ կերպով իրականացնում է կոլտնտեսային վարչության գործունեությունը վերահսկելու իր իրավունքը։ Պարտիական կազմակերպությունը գլխավորում է կոլտնտեսային գյուղացիության պայքարը պարտիայի կողմից մշակված գյուղատնտեսության