ՍՈՎԵՏԱԿԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ԾՐԱԳԻՐԸ
Տնտեսական գիտելիքների ուսումնասիրությունը և տնտեսավարել սովորելը աշխատավորներին օգնում է տիրապետել ժողովրդական տնտեսության զարդարման սկզբունքներին ու տնտեսության կառավարմանը։ Սոցիալիզմի ու կոմունիզմի դարաշրջանում ոչ միայն պետության, այլև ժողովրդական տնտեսության ղեկավարումը իրականացվում է ժողովրդի միջոցով։ Այժմ մեր երկիրը թևակոխել է կոմունիզմի ծավալուն կառուցման ժամանակաշրջանը, պարտիան ժողովրդական տնտեսության զարգացման վիթխարի պլաններ է ընդունել, որի կատարումն ու գլխավորումը դրված է մեր ժողովրդի
վրա, այն կատարվելու է նրա ստեղծագործական նախաձեռնությամբ։ Յոթնամյակը հանդիսանում է այդ հեռանկարային մեծ ծրագրի կարևորագույն մասը։
Ընկեր Ն. Ս. Խրուշչովը Սովետական Միության Կոմունիստական պարտիայի 21-րդ համագումարամ բնութագրելով կոմունիզմի ծավալուն կառուցման ժամանակաշրջանի խնդիրներն ասում էր. «Այդ ժամանակաշրջանի գլխավոր խնդիրներն են՝ կոմունիզմի նյութա-տեխնիկական բազայի ստեղծումը, ՍՍՌՄ տնտեսական և պաշտպանական հզորության հետագա